Խոշորացվող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոններ կձևավորվեն

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում  վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց խոշորացվող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոններ ձևավորվել:

Կարապետյանի խոսքով՝ համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարելավելու նպատակով արդեն իսկ գործարկվել են համալիր սոցիալական կենտրոններ: Հետագայում այս կենտրոնները փոխանցվելու են համայնքներին:

Միաժամանակ, մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը բարելավելու նպատակով աշխատանքներ են տարվում խոշորացվող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնների ձևավորման ուղղությամբ:

«Ելնելով վերանշյալից և կարևորելով համայնքային ծաայությունները մեկ պատուհանի սկզբունքով մատուցելը՝ հանձնարարում եմ աշխատանքի և սոցիալական հարցերի և տարածքային կառավարման և զարգացման նախարարաներին և Պետական գույքի կառավարման վարչության պետին տասնօրյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնների՝ նույն հարթակում կազմակերպելու նպատակով միասնական կենտրոնների ձևավորման վերաբերյալ առաջարկություններ: Մասնավորապես, պետք է հստակ անդրադառնալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հստակ տարածքներ հատկացնելու հարցին»,- ասաց նա:

Բացի այդ, վարչապետը հանձնարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին միջոցներ ձեռնարկել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ձևավորման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ ամսական պարբերականությամբ կառավարության աշխատակազմ ներկայացնելով այդ մասին տեղեկատվություն:

«Մենք ունեինք ծրագիր, որով ստեղծվել էին սոցիալական ապահովության կենտրոններ բոլոր տարածքներում, որպեսզի մեր բնակչությանը տայինք որակյալ և նոր կարգի ծառայություններ: Եվ նախատեսված էին վարկային ֆինանսական միջոցներ, որպեսզի դրանց համար համապատասխան շինություններ կառուցվեն: Խոշորացման և համայնքային բարեփոխումների ծրագիրը ցույց է տալիս, որ մենք այնտեղ ունենք տարածքներ, որոնք կարող ենք օգտագործել, մեր ֆինանսական միջոցները խնայել և մեկ պատուհան գաղափարով մի հարթակ ստեղծել, որտեղ բնակիչը որակյալ ծառայություններ ստանա»,- պարզաբանեց Կարապետյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ տնտեսված միջոցներն ուղղվելու են տեխնիկական վերազինմանը՝ ավելի որակյալ ծառայություն մատուցելու համար:

 

Շողիկ Գալստյան