Դավիթ Խաժակյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել Հայկ Մարությանին

Լուրեր

27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
Բոլորը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղաքապետ Հայկ Մարությանին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել:

«Հարգելի պարոն Մարության,

Օրեր շարունակ մենք ահազանգում ենք Ձեր գործարքների կոռուպցիոն բնույթի և պաշտոնեական լիազորությունները անցնելու մասին։
Դուք հակադարձեցիք ուղիղ եթերով, ինչն էլ ավելի շատ հարցերի տեղիք տվեց։ Սույնով հեռակա բանավեճը դադարեցնում եմ և Ձեզ հրավիրում եմ առերես ուղիղ եթերում բանավեճի, որը որպես ժողովրդավարական մշակույթի տարր այլընտրանք չունի։ Բանավեճի ժամանակ ես կհիմնավորեմ թե ինչո՞ւ եմ պնդում, որ Ձեր գործողություններում առկա են կոռուպցիոն բնույթ ու պաշտոնեական լիազորությունների չարաշահում, իսկ դուք կկարողանաք կետ առ կետ պատասխանել բարձրացված հարցերին։

Սպասում եմ Ձեր արձագանքին մինչև վաղը 18։00 որպեսզի հեռուստաընկերության հետ պայմանավորվենք»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավագանու ընդդիմադիր անդամը քաղաքապետին մեղադրում էր գործարար, ՀՀԿ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի աղբատարների նվիրատվության դիմաց շինթույլտվություն տալու մեջ, որ, սակայն, Մարությանը հերքեց՝ նշելով. «Ես ուզում եմ ասել, որ եթե ինձ այսօր էլ որպես քաղաքապետի հարցնեն՝ արդյոք Սամվել Ալեքսանյանը նվեր տվե՞լ է Երևան քաղաքին մեքենաներ, ես այսօր էլ կպատասխանեմ՝ ո՛չ: Ինչո՞ւ, որովհետև ես պաշտոնատար անձ եմ, և քաղաքապետը չի կարող ինչ-որ ասեկոսեների կամ այլ խոսակցությունների հիման վրա, ինչ-որ հայտարարություններ անել»: