Ապրել Հայաստանով նշանակում է հետաքրքրվել Հայաստանի կյանքով, փորձել մասնակից դառնալ. Զարեհ Սինանյանը Կիևում մասնակցել է «ImagineArmenia»  ֆորումին

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ուկրաինա աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է «ImagineArmenia» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված ֆորումին:

Ողջունելով Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչներին, Հայաստանից եկած պետական, քաղաքական և հասարակական  գործիչներին, տարբեր երկրներից Հայաստան վերադարձած և արդեն իսկ իրենց հաջողության պատմություններով կիսվելու պատրաստ հայերին և  ուկրաինացի  գործընկերներին՝ հանձնակատարը կարևորել է սփյուռքի տարբեր համայնքներում նման հավաքների իրականացումը: «Թույլ տվեք նշել, որ նմանատիպ հարթակները հրաշալի հնարավորություն են ընձեռում մեզ և սփյուռքի տարբեր համայնքներում ապրող մեր հայրենակիցների համար խոսելու հայրենիք-սփյուռք գործակցության, համայնքի և հայրենիքի միջև կապի ամրապնդման հետագա հնարավորությունների, հայրենադարձության  և այլ օրակարգային հարցերի մասին»,-իր խոսքում նշել է Զարեհ Սինանյանը: Նա կարևորել է նաև, որ Ուկրաինայի հայ համայնքը սփյուռքում իր մեծությամբ 4-րդն է ու ֆիզիկապես բավականին մոտ հայրենիքին, և Հայաստանն էլ իր հերթին Ուկրաինան համարում է բարեկամական երկիր:

Բացման խոսքով հանդես են եկել նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, «Հայկական նախաձեռնություն» հիմնադրամի ղեկավար Հայկ Աղվանյանը:

Բացման խոսքից զատ՝ Գլխավոր հանձնակատարը հանդես է եկել նաև առանձին ելույթով, որի ընթացքում հանգամանալից խոսել է Հայաստան-սփյուռք գործակցության քաղաքականության  ուղենիշների, ուժեղ Հայաստան-ուժեղ սփյուռք բանաձևի, ամուր պետականության կարևորության, սփյուռքում առկա մարտահրավերների, հայրենադարձության կարևորության և հնարավորությունների, համապատասխան օրենիք նախագծի մշակման ընթացքի մասին: «Կարևոր է, որ սփյուռքում ճիշտ պատկերացնեն Հայաստանը: Իրական Հայաստանը, որը նրանք տեսնում են, իրենց պատկերացրածից վատը չէ, այն հաճախ պարզապես տարբեր է: Նախքան ֆիզիկական հայրենադարձությունը պետք է տեղի ունենա հոգեբանական հայրենադարձություն: Ապրել Հայաստանով նախևառաջ նշանակում է հետաքրքրվել Հայաստանի կյանքով, փորձել մասնակից դառնալ: Ֆիզիկական հայրենադարձությունն այս ճանապարհի վերջին քայլն է»,-ընդգծել է Հայաստան-սփյուռք կապերի պատասխանատուն:

Այնուհետ հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի ծրագրերը, հաջորդ տարի կազմակերպվելիք երեք համաժողովները՝ Հայաստան-սփյուռք համաժողովը, գործարարների և բարերարների, քաղաքական գործիչների և պետական պաշտոնյաների հավաքները, որոնցից առաջինի ընթացքում առաջնային կլինի Համահայկական խորհրդի նախանշումն ու ձևավորումը, երկրորդի դեպքում՝ սփյուռքի գործարարների միջև ցանցային կապերի ձևավորումը և Հայաստանի բիզնես միջավայրին ծանոթություն, երրորդի պարագայում՝ ծանոթությունների և կապերի հաստատումը: Գրասենյակը շարունակելու է համայնքների հետ տարվող աշխատանքը, երկխոսությունը, փոխճանաչությունը, մեծ տեմպերով սկսելու է սփյուռքի քարտեզագրումը, պահպանելու է մեկ պատուհանի սկզբունքը:

Ֆորումի ընթացքում Հայաստանում իրենց հաջողության պատմություններն են ներկայացրել Հայաստանից ժամանած մի շարք գործարարներ, որոնց մեծ մասը հայրենադարձներ են: «Repat Armenia» հիմնադրամի նախագահ Վարդան Մարաշլյանը, «Դեպի Հայք» կազմակերպության ղեկավար Սևան Կաբակյանը, «ITisArmenia»-ի հիմնադիր Հովհաննես Իսպիրյանը, «Street Workout Armenia» կազմակերպության համահիմնադիր Ղազար Հակոբյանը, «Creopia Productions» ընկերության համահիմնադիր Սաշկա Ավանյանը, «Global Shapers Dilijan Hub»-ի հիմնադիր-ղեկավար Գևորգ Մանթաշյանը, «Apaga Resort»-ի, «Yell Extreme Park»-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը, «Menu Group»-ի հիմնադիր Վահան Քերոբյանը, «Photo Atelier Marashlyan»-ի հիմնադիր Էմմա Մարաշլյանը, «Sunland»  ընկերության տնօրեն Արտյոմ Թադևոսյանը և այլք պատմեցին Հայաստանում հաջողելու բոլոր հնարավորությունների մասին: