Շատ եմ զարմանում էս վերջերս Սամվել Ալեքսանյանի և իշխանությունների ոչ ֆորմալ հարաբերությունների վրա․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
Բոլորը

Factor TV-ին զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ

 

-Պարո՛ն Իոաննիսյան, վերջին օրերին աղմուկ է բարձրացել Երևանի քաղաքապետարանին մասնավոր ընկերությունների նվերների թեման։ Եվ պարզվում է, մեքենաների նվիրատուների ցանկում բարձրաստիճան պաշտոնյաներ են, փոխկապակցված անձինք, որոնք նաև բիզնեսներ ունեն։ Ասենք՝ 14 աղբատար ավտոմեքենա նվիրած «Ն և Ս» ընկերությունը պատկանում է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանի կնոջը, որը Դավթաշենում բնակելի համալիր է կառուցելու, մեկ կամազ է նվիրել այն ընկերությունը, որտեղ բաժնետեր է նախկին փոխնախարար Հրանտ Բեգլարյանը՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մերձավոր հարազատը, երեք աղբատար մեքենա նվիրել է Սամվել Ալեքսանյանի հորեղբոր որդու անունով գրանցված «Ալեքս ընդ հոլդինգը»։ Ասացեք խնդրեմ՝ պե՞տք է այստեղ կոռուպցիա տեսնել, թե՝ ոչ։

-Ինքնին համայնքին գույք նվիրելու մեջ կոռուպցիա չկա, բայց եթե նայենք հարցը ավելի լայն․․․ ես տեսա հրապարակումներ, որ Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված անձինք ինչ-որ գույք են ստացել արտոնյալ պայմաններով, էդ կողմը, որ նայում ենք, տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ բեռնատարներ են նվիրել, դրա դիմաց ինչ-որ բան են ստացել, այսինքն՝ ոչ ֆորմալ հարաբերություններ են։ Այո՛, պաշտոնյայի գրպանը չեն դրել «կաշառքը», գնացել է համայնքի, բայց միևնույն է՝ ոչ ֆորմալ հարաբերությունները, ըստ էության, կոռուպցիա են, չպիտի լինեն ոչ ֆորմալ հարաբերություններ։

Եթե բզինեսմենը ուզում է համայնքից հող ստանալ, պիտի գնա բոլորի հետ նույն պայմաններով հող ստանա, եթե վճարելու բան կա, բոլորի հետ վճարի և ոչ թե բեռնատար նվիրի։ Ոչ ֆորմալ հարաբերությունների դարը պետք է ոնց որ անցած լինի։ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի կինը․․․ էլի հին ավանդույթներն են, որ ասում են՝ բիզնեսը իմը չի, կնոջինս է։ Որտեղի՞ց քննչական դեպարտամենտի պետի ընտանիքին բիզնեսներ։ Մենք հիշում են, որ պաշտոնյաները փաստացի իրենց կնոջ անունով են գրում բիզնեսները, և մենք հիշում ենք ԱԱԾ-ի բիզնես-ավանդույթները։ Դուրս է գալիս՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարը փոքրիկ օլիգարխ է, որի մասին քիչ գիտեին։

-«Սամվել Ալեքսանյանը մեզ ոչինչ չի նվիրել»,- ասել է Հայկ Մարությանը։ Ի՞նչ եք կարծում՝ քաղաքապետը չգիտե՞ր, թե «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը ում է պատկանում, այն դեպքում, երբ հանրահայտ փաստ է, որ Ալեքսանյանի բիզնես կայսրությունը «Ալեքս» անվան տակ է գրանցված։

-Տեխնիկապես այդ պատասխանը ճիշտ է՝ Սամվել Ալեքսանյանը չի նվիրել, բայց ինձ թվում է, որ ազնիվ չի ասել, որ Սամվել Ալեքսանյանը չի նվիրել։ Բոլորս հասկանում ենք, որ նրա հարազատների անունով գրված բիզնեսները իրականում Սամվել Ալեքսանյանինն են։ Ես վստահ եմ, որ դա Մարության Հայկն էլ է հասկանում։ Սա մտահոգիչ երևույթ է, առավել ևս, երբ խոսում ենք ոչ սովորական դեպքի մասին, այլ՝ Սամվել Ալեքսանյանի մասին։ Սամվել Ալեքսանյանը մի մարդ է, որի որոշակի գործողությունների վերաբերյալ Արմեն Իսրայելյանը հարցազրույց էր տվել «Հայկական ժամանակին», ու այդ հարցազրույցից հետո սպանվել էր։ Շատ եմ զարմանում էս վերջերս Սամվել Ալեքսանյանի և իշխանությունների ոչ ֆորմալ հարաբերությունների վրա։

-Ի դեպ, որպես քաղհասարակության ներկայացուցիչ, որի ղեկավարած կազմակերպությունը դիտարկել է ընտրական գործընթացները, արձանագրել, որ նախկինում համակարգված ընտրակեղծիքներ են տեղի ունեցել, Ձեզ համար հարց առաջանո՞ւմ է՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը մինչ օրս ազատության մեջ, որևէ գործով մեղադրանք առաջադրված չէ նրան։

-Սերժ Սարգսյանին կամ որևէ մեկին քրեական պատասխանատվության համար պետք են համապատասխան հիմքեր։ Այստեղ պետք է հաշվի առնենք երկու բան՝ Սերժ Սարգսյանը իշխանությունից հետո և իշխանության ժամանակ կատարել է լրջագույն գործողություններ, որպեսզի իր մասնակցությունը շատ հանցագործություններում քողարկվի։ Երկրորդը՝ իշխանությունից հետո՝ ապրիլի 23-ից մինչև մայիսի 8-ը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բաղրամյան 26 մտնելը, շատ ու շատ հետքեր են վերացվել։ Սա նաև Հայաստանի իրավապահ համակարգի կարողությունների հարցն է, այդ կարողությունները շատ սահմանափակ են։ Ստյոպա Սաֆարյանի վրա հարձակումը մինչև հիմա չեն կարողանում բացահայտել, այն պարագայում, երբ փաստեր կան, թե իրականում ով է դա արել։ Ինչ մնում է Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու մասին, նա իրավապահ մարմիններում այդքան չունի իր մարդիկ, որ ինչ-որ ձև․․․

 –Օրինակ՝ Մարտի 1, ընտրությունների կեղծում, պատվիրված դատական վճիռներ՝ հատկապես քաղաքական հնչեղության գործերով։ Ի՞նչն է հետ պահում իշխանությանը քայլ անել, օրինակ՝ Քոչարյանի կողմնակիցներից եբեմն կասկածներ, մեղադրանքներ են հնչում՝ անկախ Հայաստանի ձախողումների մեղավորը միայն երկրորդ նախագա՞հն է։

-Ռոբերտ Քոչարյանն էլ է ընտրություններ կեղծել, բայց իրեն չեն մեղադրում ընտրություն կեղծելու մեջ։ Իր հիմնական մեղադրանքը ժողովրդի վար տանկեր բերելն է, Սերժ Սարգսյանը ժողովրդի վրա տանկեր չի բերել, Սերժ Սարգսյանի իշխանությունը շատ ավելի փափուկ էր, ես ազնվությամբ դա պիտի ընդունեմ, Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ ցուցարարների ուղղությամբ հրազեն չի կիրառվել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան