Ձևաչափի փոփոխությունը ՊՆ-ի համար ընդունելի չէ. փոխնախարարը՝ Հայկ Սարգսյանի՝ բանակից 10 մլն-ով ազատվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
Բոլորը

Մենք բացասական դիրքորոշում ունենք այսօր գործող սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների վերաբերյալ օրենքի ժամկետը երկարացնելու մասով, և սա ընդունեք որպես հիմք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ խոսելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնության՝ 10 միլիոն դրամի դիմաց բանակում մեկ ամիս ծառայելու մասին։

«Ես դիմել եմ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին, հարցրել եմ՝ արդյոք խմբակցությունում քննարկվե՞լ է այդ նախագիծը, ինձ տեղեկացրել են, որ չի քննարկվել, կարծում եմ՝ երբ խմբակցությունում կքննարկվի․․․ չնայած պատգամավորը սահմանափակված չէ իր նախաձեռնությամբ նախագծով հանդես գալ։ Մի քանի օր է՝ գործողության մեջ է սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների վերաբերյալ օրենքը։ Մենք՝ որպես գործադիր իշխանություն, հայտարարում ենք, որ օրենքի գործողության ժամկետը չի երկարացվելու, այս տրամաբանության մեջ խնդրում եմ նայեք ՊՆ դիրքորոշումը»,- ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է 1 ամսում արագացված զինվորական ծառայություն անցնել, Բալայանն արձագանքեց․ «Առնվազն 5 ամիս տևում է ուսումնական փուլը, որտեղ նրանք ստանում են այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք պետք են հետագայում մարտական հերթապահության կամ ամիսների ընթացքում կիրառելու համար։ Մենք չենք կարող դիտել այդ փուլի կրճատման հարցը»։

Նրա խոսքով՝ մինչ նախագծի հրապարակումը աշխատանքային քննարկում է եղել, որտեղ հնչեցվել է ՊՆ-ի դիրքորոշումը։

«Զինվորական ծառայության հիմքը Սահմանադրությունն է, որտեղ գրված է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է մասնակցի սահմանների պաշտպանությանը, դա հայեցողական լիազորություն չէ, այլ պարտավորություն է»,- նշեց Բալայանը։

Հարցին՝ ինչպես պատգամավորն է նշում, որ այդ գումարներով լողավազաններ կարելի կլինի կառուցել զորամասում, արդյոք պե՞տք են լողավազաններ զորամասերին, Բալայանն ասաց․ «Մենք բոլոր զորամասերում ունենք մարզասարքեր, ամեն ինչի կարիք էլ կարող է լինել զորամասում։ Մեր առաջնահերթությունները նշել ենք։ Չեմ բացառում, որ մենք մի օր ունենանք այնպիսի Զինված ուժեր, որ զորամասերը սպորտի և գիտության ամենավերջին նվաճումներով հագեցած լինեն, օրինակ՝ լողավազան, մարզասարքեր, բայց այս փուլի համար մենք մեր առաջնահերթությունները նշել ենք»։

Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանն առաջարկում է մինչև 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն ընձեռել ՀՀ պետական բյուջե վճարել 10.000.000 ՀՀ դրամ, ծառայել 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան