Ամերիկան նշում է Գոհաբանության տոնը

Լուրեր

05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
05.06.2026 | 10:33
«Ընտրեք Ռոբերտ Քոչարյանին», «Էգուց փողի օր ա». ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 10:25
Պուտինը ԵՄ-ին ինտեգրման Հայաստանի ծրագրերը «մտահոգություն առաջացնող» է անվանել
05.06.2026 | 10:10
Կիբեռանվտանգության հարցերը՝ RISE 2026-ի քննարկման առանցքում
05.06.2026 | 09:55
Ռուբլին արժեզրկվում է․ արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 5-ի դրությամբ
05.06.2026 | 09:40
Արմեն Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի գույքի գործով 7 անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
05.06.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գոհաբանության օրը սկզբնապես եղել է Աստծուն, ինչպես նաև ընտանիքին ու բարեկամներին նյութական բարօրության ու բարի վերաբերմունքի համար երախտագիտություն հայտնելու տոն:

Ավանդական իմաստով (ինչը հատուկ է երկրագործական մշակույթներին՝ սկսած վաղեմի ժամանակներից), նման տոնը՝ աշնան վերջին նշանակում էր շնորհակալություն հայտնել երկնքին՝ հարուստ բերքի և պտուղների առատության համար: Ժամանակի ընթացքում ԱՄՆ-ում և Կանադայում այդ տոնը զգալիորեն կորցրել է իր կրոնական արմատները և դարձել քաղաքացիական, հանընդհանուր ընդունելություն գտած համաժողովրդական տոնակատարություն:

Իր ծագմամբ այդ տոնը հասնում է ամերիկյան պատմության խորքը, իսկ ավելի ճիշտ՝ Անգլիայից ամենաառաջին անգամ ներգաղթած բնակիչներին, որոնք Ամերիկայի ափերին են հասել 1621 թվականին՝ այժմ նշանավոր «Մեյֆլաուեր» նավով: Այդ մարդիկ ՙՆոր աշխարհի՚ ափն էին իջել հողմառատ օվկիանոսով ծանր նավարկությունից հետո՝ ներկայիս Մասաչուսեթս նահանգի տարածքում ցրտաշունչ նոյեմբերյան մի օր և հիմնադրել էին Փլիմութ բնակավայր-գաղութը:

Մոտավորապես մեկ հարյուրյակ կազմող այդ մարդկանց ավելի քան կեսը չկարողացան դիմանալ խստաշունչ ձմռանը և զոհվեցին ցրտից, սովից և հիվանդություններից: Ողջ մնացածները գաղութ հիմնադրեցին և գարնանը, տեղացի հնդկացիների, նախ և առաջ՝ Սքվանթոների օգնությամբ, սկսեցին մշակել տեղական հողերը: Հնդկացիները անգլիացի գաղութարարներին սովորեցրին, թե որ մշակաբույսերը, և ինչ կերպ մշակեն այդ անհյուրընկալ քարքարոտ հողերի վրա: Սակայն անգլիացի գաղթականների ջանքերի պարգևը եղավ անակնկալ հարուստ բերքը: Գաղութարարների առաջին կառավարիչ-նահանգապետը՝ Ու. Բրեդֆորդը առաջարկեց Տեր Աստծուն երախտագիտություն հայտնելու տոն կատարել: 1621 թվականի Գոհաբանության տոնին առաջին գաղթականները հրավիրեցին հնդկացիների ցեղապետին և ևս 90 հնդկացիների այն ցեղից, որն օգնել էր նրանց ողջ մնալ անծանոթ պայմաններում: Հնդկացիների հետ համատեղ անցկացված այդ ճաշկերույթը դարձավ Գոհաբանության օրվա առաջին նշումը: Հետագայում գաղթականները լավ բերքը տոնակատարությամբ նշում էին դեպքից դեպք:

Անկախության նվաճումից և միասնական պետության՝ ԱՄՆ-ի ստեղծումից հետո երկրի առաջին նախագահը՝ Ջորջ Վաշինգտոնը առաջարկեց ամեն տարի՝ նոյեմբերի 26-ին Գոհաբանության օրը նշել որպես ազգային տոն:

1864 թվականին՝ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ի այդ ժամանակվա նախագահը՝ Աբրահամ Լինքոլնը յուրաքանչյուր տարվա նոյեմբերի վերջին հինգշաբթին հռչակեց Գոհաբանության օր: 1939 թվականին Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը այդ օրը փոխարինեց նոյեմբերի նախավերջին հինգշաբթիով, սակայն նրա հռչակագիրը պարտադիր ուժ չուներ: Ուստի նահանգների միջև խզում առաջացավ. 23 նահանգ Գոհաբանության օրը նշում էին նոյեմբերի նախավերջին հինգշաբթի օրը, իսկ 22 նահանգ՝ վերջին հինգշաբթի օրը: Մնացած մի քանի նահանգներ էլ երկու օրն էլ հայտարարեցին տոնական (օրինակ՝ Թեքսասը):

1941 թվականին ԱՄՆ կոնգրեսը ընդունեց մի բիլ, ըստ որի Գոհաբանության օրը պետք է տոնվի նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը: ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը 1941 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրեց այդ բիլը` այդպիսով սահմանելով, որ Գոհաբանության օրը տոնվի մինչև այսօր գործող սխեմայով: