Որքանո՞վ է բարոյական Սամվել Ալեքսանյանից նվեր ընդունել. մեկնաբանում է Հայկ Մարությանի խոսնակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
Բոլորը

Մի քանի օր է քննարկվում է, որ գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին աղբատար մեքենաներ է նվիրել: Նման պնդումներ անում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ մատնանշելով այն փաստը, որ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն երեք հատ տեխնիկա է նվիրել համայնքին:

Երևանի քաղաքապետարանը հերքում է այս տեղեկությունը: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանելով Factor.am-ի հարցին ասաց, որ իրենք անձամբ Սամվել Ալեքսանյանից նվեր չեն ստացել, քանի որ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն պետռեգիստրում գրանցված է այլ անունով: Այդ անձն էլ, թե որքանով է փոխկապակցված Սամվել Ալեքսանյանի հետ՝ քաղաքապետարանում տեղեկություն չունեն:

Հակոբ Կարապետյանը միաժամանակ նշեց, որ, եթե անձամբ Սամվել Ալեքսանյանը նվիրատվություն անի՝ կընդունեն:

Factor.am-ը Հայկ Մարությանի խոսնակից հետաքրքրվեց, որ թեև օրենքի առումով խախտում չկա, բայց որքանո՞վ է բարոյական՝ հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական ուժը նվերներ է վերցնում մի գործարարից, որին մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր սպանության քրգործում ներգրավել: Հիշեցնենք, որ այն ժամանակ պատգամավոր Փաշինյանը ՀՔԾ-ին առաջարկում էր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակցի՝ Արմեն Իսրաելյանի, որը հայտնի էր Ձկնկուլ մականունով, սպանության համար գործ հարուցել և ներգրավել Սամվել Ալեքսանյանին:

Ինչպես նաև նախկինում Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին վերագրում էր շաքարավազի շուկայում մենաշնորհային դիրք ունենալը, ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի օգտին «աշխատելը» և այլն:

Երևանի քաղաքապետի խոսնակը պատասխանեց. «Օրենքի տեսակետից խնդիր չկա, շնորհակալություն, որ նշեցիք: Բարոյականության տեսակետից էլ եկեք խնդրենք, թող հանրությունը գնահատի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան