«Լուրջ չգիտե՞ք «Ալեքս հոլդինգը» ումն է». Երևանի քաղաքապետի խոսնակն ու ԲՀԿ ավագանու անդամը վիճում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանի ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը հարց հնչեցրեց. «Էդ լո՞ւրջ եք ասում, որ չգիտեիք, որ «Ալեքս հոլդինգը» Սամվել Ալեքսանյանինն»։

Քաղաքապետի խոսնակն էլ պատասխանեց. «Պարոն Հարությունյան, սիրելի Մարկոս, եթե խնդիրը Ձեր հարցի էն է, որ Ձեր հարցը ձայնագրվի ու հնչի եթերում, ես դրա հետ որևէ խնդիր չունեմ, սիրով»։

«Դուք ինձ ճանաչում եք մի տարի, երկու ամիս, ձեր կարծիքն իմ մասին իրոք է՞դ ա, որ ես կարիք ունեմ եթերով երևալո՞ւ, դրա համար հա՞րց եմ տալիս», – ասաց Հարությունյանը։

Հակոբ Կարապետյանն էլ ասաց, թե մամուլի ասուլիսը լրագրողների հետ շփվելու համար է։

«Ինձ էնքան մարդ ա ճանաչում, էնքան տեղ եմ երևացել, գոնե, եթերով երևալու կարիք ընդհանրապես չունեմ», – ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը։

«Լավ բաներ չեք անում, պարոն Կարապետյան, ընդդիմության հետ լարվածություն ունեք, ընդդիմության հետ լավ էլ պետք չի լինել, ընդդիմության հետ պետք է ընկերություն անել ու կառուցողական լինել, որովհետև ընդդիմությունը PR-ի կարիք չունի», – ասաց «Բագավաճ Հայաստան» խմբակցության մյուս անդամ Արմեն Ներսիսյանը և Մարկոս Հարությունյանի հետ լքեցին նիստերի դահլիճը։

«Վերնագրերը՝ և նրանք վրդովված դուրս եկան դահլիճից», – արձագանքեց Հակոբ Կարապետյանը՝ ավելացնելով. «Անկեղծ ասած, ես կարծում եմ՝ միայն մեռած մարդը PR անելու կարիք չունի»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան