ՄԻՊ գրասենյակին կտրամադրվի հավելյալ 2 մլն 662 հազար դրամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
28.11.2019 | 14:34Կառավարության պահուստային ֆոնդից նախատեսվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացնել 2 մլն 662 հազար դրամ։ Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
«Անհրաժեշտությունը ծագել է պայմանավորված այն հանգամանքով, որ փոփոխություն է տեղի ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակում․ ավելացել է լրացուցիչ 3 հաստիք»,- տեղեկացրեց Ջանջուղազյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։