Ճիշտ սնվելը նպաստում է երեխաների ուշադրության կենտրոնացմանը և որակյալ կրթական վերջնարդյունքի ապահովմանը. Արևիկ Անափիոսյան

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մասնակցել է պարենային ապահովության ոլորտում ներդրումների և ձեռնարկատիրության զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին, որը կազմակերպել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ)  և Հայաստանում Իտալիայի դեսպանությունը:

«Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է սննդի և ուսման փոխազդեցության խնդիրներին` ներկայացնելով ՀՀ մարզերի դպրոցներում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ»  ծրագիրը: Արևիկ Անափիոսյանը հիշատակել է որակյալ կրթության մասին ՅՈՒՆԻՍԵՖ-ի  սահմանումը, որտեղ նշվում է, որ որակյալ սովորողը պետք է ստանա ճիշտ սնունդ` որակյալ կրթական արդյունք ունենալու համար. «Կրթության ընթացքում վիտամիններով հագեցած նախաճաշն ու ետճաշիկը նպաստում են երեխայի ուշադրության կենտրոնացմանը, դասի ընթացքում ավելի հանգիստ վարքագծի դրսևորմանը, հետևաբար նաև բարձր կրթական վերջնարդյունքների ձևավորմանը»,- նշել է նախարարի տեղակալը: Նրա խոսքով` աշխարհում բազմաթիվ հետազոտություններ կան ուսուցման և սննդի կազմակերպման փոխադարձ ազդեցության մասին: «Հայաստանում նույնպես Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ վերջերս կատարվել է հետազոտություն. նախաճաշ և ետճաշիկ ստացած աշակերտների կրթական արդյունքները համեմատվել է  դպրոցում սնունդ չստացած երեխաների արդյունքների հետ: Ստացված պատկերը նույնն է եղել, ինչ որ աշխարհում արդեն իրականացված նման հետազոտություններինը»,- նշել է  նախարարի  տեղակալը և հավելել, որ Հայաստանում 2010 թվականից սկսած Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ իրականացվում է դպրոցական սննդի ծրագիր, որում ներառված են ՀՀ մարզերի 1-4-րդ դասարանների բոլոր աշակերտները: Նախարարի տեղակալի տեղեկացմամբ` դպրոցական սննդի ծրագիրը մեր երկրում սկսվել է Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ և միջոցներով: Որդեգրվել է քաղաքականություն, համաձայն որի՝ դպրոցները մարզ առ մարզ պետության հանձնառությանն են փոխանցվում` ընդգրկվելով ազգային ծրագրում: Այս ընթացքում ձևավորվել է գործընկերային արդյունավետ համագործակցություն` ԿԳՄՍ նախարարության,  ՌԴ Սննդի ճյուղային ինստիտուտի և Պարենի համաշխարհային ծրագրի միջև, որի արդյունքում բարելավվել են մարզային դպրոցների խոհանոցային ենթակառուցվածքները, վերապատրաստվել են դպրոցների տնօրեններն ու խոհարար-մասնագետները, հիմնվել է «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը, կայացել է  դպրոցներում տաք սննդի կազմակերպման համակարգը: Նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի խոսքով` առողջ և ճիշտ սնուցման խնդիրները կարևորվում են նաև կրթական չափորոշիչների վերանայման քննարկումներում` դրանք դիտարկելով մարդկային կապիտալի զարգացման կայուն բաղադրիչ:

Բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը»,- ասված է հաղորդագրությունում: