Քաղաքապետարանը մերժել է Սուրբ Ծննդյան տոնավաճառը Հյուսիսային պողոտայում կազմակերպելու դիմումը

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

«Սուրբ Ծննդյան տոնավաճառ» ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Երևանի քաղաքապետարանը մերժել է՝ այս տարի նույնպես Հյուսիսային պողոտայում Սուրբ Ծննդյան տոնավաճառ կազմակերպելու մասինիրենց դիմումը։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «7 տարի շարունակ դեկտեմբեր ամսվա ընթացքում Սուրբ Ծննդյան տոնավաճառի շնորհիվ Հյուիսային պողոտան վերածվում էր նախատոնական լուսավոր անկյունի՝ ձմռան ցուրտ օրերին դառնալով հաճելի վայր մեր համաքաղաքացիների և զբոսաշրջիկների համար։ Այս տարի նույն վայրում նույն միջոցառումը կազմակերպելու մեր դիմումը, ցավոք, մերժվեց քաղաքապետարանի կողմից՝ հնարավորություն չընձեռելով մեզ նույն նախատոնական ուրախ մթնոլորտը պարգևել մեր քաղաքին։ Բացի այդ, տոնակատարությունների ժամանակահատվածը կրճատվել է 15 օրվա՝ նվազեցնելով զբոսաշրջիկների հնարավորությունը՝ այցելելու մեր քաղաք և վայելելու նախածննդյան ուրախ տրամադրությունը։ Մաղթում ենք, որ Երևանի քաղաքապետարանն իր միջոցներով կարողանա ավելի լավ միջոցառում կազմակերպել, որը հնարավորություն կտա մեր քաղաքացիներին՝ բարձր տրամադրությամբ պատրաստվել գալիք տոներին և հատկապես՝ Սուրբ Ծննդյան տոնին։ Մենք միշտ եղել ենք մեր պետության կողքին և այսուհետ նույնպես պատրաստ ենք աջակցել ցանկացած արդյունավետ և տրամաբանական գաղափարի։ Ի բարօրություն մեր երկրի, ոչ սևին և սպիտակին, այո՛ եռագույնին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ` նոյեմբերի 14-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ այս տարի Սուրբ Ծննդյան տոնավաճառը գործելու է Երևանի 2800-ամյակի պուրակում, իսկ Հյուսիսային պողոտայում կազմակերպվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն։

Նելլի Մելքոնյան