Անասնաբուժական կեղծ վկայականներով դպրոցին միս է մատակարարվել. հարուցվել է քրգործ

Լուրեր

23.07.2026 | 11:30
Զինծառայողի մահվան գործով երկու համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
23.07.2026 | 11:20
ԱՄՆ-ն Իրանին 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել․ Թեհրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավեր կանգնեցնելու մասին
23.07.2026 | 11:13
ՄԻՊ-ը բարձրացրել է Արեգնազ Մանուկյանի՝ դստեր հետ հաղորդակցության սահմանափակումը վերանայելու հարցը
23.07.2026 | 11:09
Անտառային փողոցում շինարարական աշխատանքները կասեցվել են․ կառուցապատողը կտուգանվի
23.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 10:53
Սևանա լճի 1215 քմ տարածքի կառուցապատման իրավունքը չեղարկվել է
23.07.2026 | 10:44
Ռուբիոն ու Լավրովը 35 րոպեանոց հանդիպում են անցկացրել Մանիլայում․ ինչ հարցեր են քննարկվել
23.07.2026 | 10:38
Շիրակում վարորդական գործնական քննությունների մեկնարկային կետը կտեղափոխվի
23.07.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 23-ի դրությամբ
23.07.2026 | 10:15
Յամալն ու Հոլանդը տրանսֆերային արժեքի ռեկորդ են սահմանել
23.07.2026 | 10:07
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին
23.07.2026 | 10:00
Հրշեջ-փրկարարները մարել են չշահագործվող կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
23.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.07.2026 | 09:30
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ համալրել է «Ինտեր Մայամին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված գրությամբ և դրան կից ներկայացված՝ համապատասխան պետական հսկողության՝ մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է Արտաշատ քաղաքի դպրոցներից մեկին պետական կարիքների համար առանձին ապրանքների մատակարարման օրինականությունը: Այդ շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև նշված դպրոցից:

«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետական կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագրի շրջանակներում «Ա» ՍՊԸ-ն, որպես վաճառող, պարտավորվել է գնորդին, այսինքն՝ դպրոցին հանձնել պայմանագրով նախատեսված որակի և քանակի ապրանք՝ միս, ինչպես նաև գնորդի պահանջով տրամադրել վերջինիս որակը հավաստող՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր:

Որպես մսի անվտանգությունը հավաստող փաստաթուղթ, Ա» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել է՝ 2019թ. ապրիլ, մարտ և օգոստոս ամիսներին «Բ» ՍՊԸ-ին տրամադրված անասնաբուժական վկայականների պատճեններ, ըստ որոնց, իբրև թե, միսն արտադրվել է անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձին պատկանող սպանդանոցում:

Մինչդեռ առկա են տվյալներ, որ նշված Ա/Ձ-ն Բ» ՍՊԸ-ին ծառայություններ է մատուցել մինչև 2017թ. նոյեմբեր, իսկ այս ընկերությունն իր գործունեությունը դադարեցրել է 2019թ. ապրիլից: Պարզվել է նաև, որ վերոնշյալ անասնաբուժական վկայականներից երկուսի բնօրինակները գտնվում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնում, ևս մեկը եղել է խոտանված, հետևաբար չէին կարող դրվել շրջանառության մեջ:

Այսինքն՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ դատախազության ուսումնասիրություններով պարզվել է, որ Ա» ՍՊԸ-ն ակնհայտ կեղծ փաստաթղթերը՝ անասնաբուժական վկայականների պատճենները, օգտագործել է որպես իրավունք վերապահող փաստաթուղթ, ներկայացրել որպես մատակարարված մսի անվտանգությունը հավաստող փաստաթուղթ, ինչի արդյունքում դպրոցն ընդունել է ապրանքը և վճարել դրա դիմաց:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»,- ասված է հաղորդագրությունում: