Ներառական մանկապարտեզում երեխային աթոռին կապելը իրավունքի բացահայտ ոտնահարում է․ Լյուդմիլա Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ներառական կրթությամբ թիվ 92 մանկապարտեզում անհասկանալի մեթոդաբանություն է կիրառվում, հոգեկան խնդիրներ ունեցող երեխաներին կապում են աթոռներից և զրկում տեղաշարժվելու հնարավորությունից, ընդ որում՝ երեխաները հենաշարժողական խնդիրներ չունեն։ Երևանի ավագանու այսօրվա նիստում այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը։

«Իրավիճակի մասին բարձրաձայնած մասնագետի նկատմամբ հալածանքներ սկսվեցին: Քաղաքապետարանում քննարկվել է և լոյալ վերաբերմունք է ձևավորվել այդ մանկապարտեզի նկատմամբ։ Երեխաներին աթոռներին կապելը նրանց իրավունքի բացահայտ ոտնահարում է։ Ուսուցիչն իր աշխատանքային ժամերը հանգիստ անցկացնելու համար հորինել է մեթոդաբանություն և կարողանում է կիրառել, ծնողներին ահաբեկել են»,- հայտարարեց Սարգսյանը։

Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ասաց. «Այս խնդիրներին պետք է մաքուր ձեռքերով մոտենալ։ Որոշ կայքեր կարող են այս խնդիրներին մոտենալ այնպես, որ իրենց դիտողականությունը բարձրացնեն։ Այդ մեթոդն ընդունելի է, թե՝ ոչ, ես չեմ կարող դրա պատասխանը տալ»:

Փոխքաղաքապետն ասաց, որ մի շարք մասնագետների են հրավիրել քննարկման, արդյունքում անհրաժեշտություն է առաջացել խոսակցությունը նեղ մասնագիտական դաշտ տանելու։

«Կան մարդիկ, որ ասում են՝ մեթոդաբանությունը ճիշտ է, բայց պարագաները ժամանակակից չեն, և դրանք են ստեղծում տպավորություն, թե մեթոդաբանությունը ճիշտ չէ։ Ունեցել եմ ծանր խոսակցություն ծնողների հետ։ Նման հարցերը մենք պետք է թողնենք մասնագետների տիրույթում և պատասխաններ ակնկալենք միայն նրանցից»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան