Այս մոտեցմամբ սոցիալական արդարության սկզբունքը չի վերականգնվելու․ Արթուր Սաքունց

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Բոլորովին համաձայն չեմ պաշտպանության նախարարի հետ, որ Ազգ- բանակի մոտեցումները պայմանավորված չեն ժողովրդագրական խնդիրներով: Միանշանակ` պայմանավորված են: Ակնհայտ են վիճակագրական տվյալները, և պարզ է, որ բնակչության թվի նվազմանը զուգահեռ` պետք է բանակը ապահովվի անհրաժեշտ թվակազմով: Դա աքսիոմատիիկ է. Աժ-ում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նա նաև անդրադարձավ այն պնդումներին, թե սրանով փորձ է արվում վերականգնել սոցիալական արդարությունը: «Եթե մենք ուզում ենք բոլորին զորակոչել` իբր պահպանելու համար սոցիալական արդարության սկզբունքը, դա համարում եմ պատժողական մոտեցում: Ինչո՞ւ: Այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք շեշտվեցին` կրթությունը, լծակները` ծառայելուց խուսափելու համար, հիմա էլ կօգտագործվեն: Հիմա էլ փողը կտան կգնան Քեմբրիջ, որ խուսափեն: Իսկ փողատերերը գիտենք ովքեր են: Քադաֆիի որդին էլ էր Քեմբրիջում սովորում, ի դեպ: Այնպես որ` սա սոցիալական արդարության խնդիր չի լուծելու»,- ընդգծեց Սաքունցը:

Իրավապաշտպանը նաև առաջարկեց, որ զինակոչիկների առողջական վիճակը ոչ միայն զորակոչից առաջ ստուգվի, այլև` զորացրվելուց հետո, որպեսզի հստակ լինի, թե ծառայության ընթացքում զինվորի առոջղական վիճակը ինչ փոփոխություն է կրել, և այդպիսով` պետությունը իրացնի իր սոցիալական պատասխանատվությունը զինվորի հանդեպ:

 
 
Մանրամասները՝ տեսանյութում: