Օրենքը չի կարող Հայաստանում խաթարել ավանդական ընտանեկան արժեքները. ՄԻՊ-ը «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի մասին

Լուրեր

31.03.2026 | 23:28
Իրանը հերքում է Թուրքիայի ուղղությամբ հրթիռային հարձակումը և կրկին համատեղ հետաքննություն առաջարկում
31.03.2026 | 23:12
Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
31.03.2026 | 22:59
Ադրբեջանում ուժեղ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել
31.03.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.03.2026 | 22:28
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո
31.03.2026 | 22:14
Կոշտ կենցաղային թափոնների կառավարում․ ՏԿԵ նախարարը հանդիպել է մարզպետների հետ
31.03.2026 | 22:01
ԱՄՆ-ը տեղյակ է հակառակորդների կողմից Իրանին հետախուզական տվյալներ տրամադրելու մասին․ Հեգսեթ
31.03.2026 | 21:47
Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է
31.03.2026 | 21:34
Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինային երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից հեռանալու համար, հակառակ՝ դեպքում «խաղաղության այլ  պայմաններ» կլինեն
31.03.2026 | 21:17
Ֆրանսիան Իսրայելին արգելել է իր օդային տարածքն օգտագործել՝ Իրանի պատերազմի ամերիկյան զենք տեղափոխելու նպատակով. Reuters
31.03.2026 | 21:00
Իշխանությունը պիտի հրաժարվի բոլոր ընդդիմախոսներին «5-րդ շարասյուն», «գործակալ» կոչելուց․ դա հակադիր ռեակցիա է առաջացնում․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:54
«Գնացե՛ք, ձեր սեփական նավթը վերցրեք Հորմուզի նեղուցից». Թրամփը՝ դաշնակից երկրներին
31.03.2026 | 20:45
«Արգելված» ֆիլմ՝ անկախացման մասին․ ինչու է Պասկևիչյանի վավերագրությունը 5 տարի մնում Հ1-ի արխիվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:30
Ինչ է վառում ձեր մեքենան. Factor TV-ն ստուգման է տարել ՀՀ-ում սպառվող բենզինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:27
Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
Բոլորը

Հույս ունեմ, որ այս քննարկումները կբերեն ընդհանուր մոտեցումների, որովհետև դրանք հիմա պետք է տեղափոխել պրոֆեսիոնալ դաշտ. այսօր խորհրդարանական լսումներից հետո անդրադառնալով «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ընտանիքում բռնությունների կանխարգելման ոլորտի իրավական կարգավորումն ունի շատ կարևոր նշանակություն, մենք պետք է գնանք այդ ուղղությամբ, բայց այստեղ չեն կարող լինել կարգավորումներ, որոնք հաշվի չեն առնի կողմերի մտահոգությունները, որովհետև այս օրենքը կարգավորում է համակարգային փոփոխություններ»,- ասաց ՄԻՊ-ը՝ ընդգծելով, որ կարևոր է քննարկումները պրոֆեսիոնալ դաշտում իրականացնելը:

 

«Այն, որ այս օրենքի նախագիծը առաջացնելու էր վեճեր, դա, կարծում եմ, սպասելի էր, քանի որ կան օրենքի նկատմամբ թյուրընկալումներ»,- նկատեց պաշտպանը:

Հարցին՝ այս փոփոխությամբ ավանդական ընտանեկան մոդելի խաթարում տեսնո՞ւմ է, պատասխանեց, որ այս օրենքը չի կարող Հայաստանում խաթարել ավանդական ընտանեկան արժեքները. «Այս մտահոգությունները փարատելու համար, առաջարկելու եմ ձևակերպումներ, որոնք կամրագրեն այդ նպատակները, որ օրենքը չի կարող երբևէ խաթարել ավանդական ընտանեկան արժեքները ոչ միայն հայկական ավանդական, այլ նաև մյուս ազգային փոքրամասնությունների, որոնք ապրում են ՀՀ-ում»:

 

Մանրամասները՝ տեսանյութում: