Մարդիկ դատվում են՝ դիմումը մի քանի օր ուշ մուտք անելու համար․ Խաժակյանը կդիմի Դատախազություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
Բոլորը

Քաղաքապետի լիազորություններն իրականացվել են մի պաշտոնյայի կողմից, որը չուներ օրենքով նման լիազորություն»: Երևանի ավագանու նիստի ժամանակ այս մասին հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Այս ամիս Երևանի քաղաքապետը մեկնեց արձակուրդի և ըստ օրենքի՝ քաղաքապետի առաջին տեղակալը փոխարինեց քաղաքապետին իր բացակայության ժամանակ։ Օրենքով այլ դեպք, քան քաղաքապետի առաջին տեղակալի կողմից քաղաքապետի լիազորություններ կատարելը, չի նախատեսվում։ Այդ լիազորությունները քաղաքապետի գիտությամբ իրականացրեց Հայկ Սարգսյանը, ով ավելի քան 70 իրավական ակտ ընդունեց: Այդ գործընթացը սկսվեց ամսի 4-ից, և եթե նայեք ամսի 4-ի՝ քաղաքապետի որոշումների էջում դրված հայտարարությունները, կտեսնեք, որ ունեցել ենք քաղաքապետի երեք դերակատար՝ Հրաչյա Սարգսյանը, Հայկ Սարգսյանը, քաղաքապետը։ Խնդիրը տեխնիկական չէ։ Պետք է պարզաբանվի, թե ինչպես է այդ փոխակերպումը տեղի ունեցել»,- հայտարարեց Խաժակյանը։

Նրան չբավարարեց հնչած պարզաբանումը, թե քաղաքապետի հանձնարարությամբ տեղակալները կարող են իրականացնել նաև այլ լիազորություններ: «Եթե այս փաստարկն իրավական ճշգրտության հետ որևէ առնչություն ունենար, նշանակում է՝ քաղաքապետը կարող է ցանկացած պահի քաղաքապետի որոշում ստորագրելը վերապահել այն անձին, որը հնչեցրել է այդ միտքը։ Սա չի կարող տարածվել քաղաքապետի բացառիկ լիազորությունների վրա»,- ասաց նա։

Խաժակյանը հարց ուղղեց Իրավաբանական վարչության պետին՝ արդյո՞ք նա նշագրել է որոշում, որը վերաբերվում էր քաղաքապետի լիազորությունները տեղակալ Հայկ Սարգսյանին վերապահելու մասով։ Վարչության պետ Թունյանը պատասխանեց, թե վարչությունը կատարել է այդպիսի նշագրում։

«Վերջերս բոլոր պաշտոնյաների մոտ սովորություն է ձևավորվել՝ բոլոր առիթներով համապատասխան գործեր հարուցել, մենք այդ օրինակը վերցնում ենք։ Մարդիկ դատվում են, որովհետև մի քանի օր ուշ են մուտք արել Մալբըրի։ Սա ընդհանուր տենդենց է, որին հետևում ենք»,- ասաց Խաժակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան