Դատախազն ասել է՝ Ռոբերտ Քոչարյանի արարքներում քրեական հետապնդման տարրեր չկան, 4 ամիս անց գործ է հարուցվել․ պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.06.2026 | 10:50
Բերնարդու Սիլվան կտեղափոխվի «Ռեալ». աղբյուր
12.06.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 12-ի դրությամբ
12.06.2026 | 10:33
Էրլինգ Հոլանդն ԱՄՆ-ում ներկա է եղել NHL-ի եզրափակիչին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 10:23
Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշում չկա
12.06.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինն աճել է 2.66%-ով և կազմել 4173.20 դոլար
12.06.2026 | 10:06
Խուզարկություն ԲՀԿ ցուցակում ընդգրկված Արեգնազ Մանուկյանի բնակարանում. նա հրավիրվել է ՔԿ
12.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
12.06.2026 | 09:50
ԱԱ-2026․ Հարավային Կորեան կամային հաղթանակ տարավ Չեխիայի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 09:49
Վարչապետը կգտնվի մեկօրյա արձակուրդում
12.06.2026 | 09:47
Իլոն Մասկը կդառնա աշխարհի առաջին տրիլիոնատերը
12.06.2026 | 09:35
Թրամփը չեղարկել է Իրանի դեմ հարվածները և հայտարարել շուտով համաձայնագրի ստորագրման մասին, որին «աջակցում է Իրանի գերագույն առաջնորդը»
12.06.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.06.2026 | 01:05
ԱԱ-2026․ Երեք կարմիր քարտ ու տանտերերի հաղթանակ՝ բացման խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 01:02
Բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ողջ իրավական գործիքակազմը. Իվետա Տոնոյան
12.06.2026 | 00:20
Ինչ է սահմանում ԸՕ-ն առանձին տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում․ ԲՀԿ-ն կորցնում է 213 քվե, եթե վերաքվեարկություն չլինի
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է  ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Այսօրվա դատական նիստին մասնակցելու էր եկել նաև դատախազ Կարեն Բիշարյանը։ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկ ներկայացրեց դատախազին՝ հիշեցնելով, որ քաղաքական փոփոխություններից առաջ Բիշարյանը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանին գործով ներգրավելու անհրաժեշտություն չկա, իսկ քաղաքական փոփոխություններից հետո Բիշարյանը նման անհրաժեշտություն է տեսել:

«Բոլոր այն հանգամանքները, որոնք դրված են եղել պարոն Քոչարյանի գործում հայտնի են եղել Բիշարյանին դեռ այն ժամանակ, սա վկայում է, որ Բիշարյանը գործում կողմնակալ դիրքորոշում ունի և գտնում ենք, որ հնարավոր չէ պարոն Բիշարյանի պես բարձր գիտելիքներ ունեցող մարդու համար բան փոխված լիներ։ Նա չի կարող սույն գործով հանդես գալ, որպես մեղադրող»,- ասաց Խուդոյանը։

Միջնոդությանը միացավ նաև Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը, որը հայտնեց, որ եթե Բիշարյանին գործից չհեռացնեն, ապա դա կլինի կոնվենցիայի խախտում։

Փաստաբան Ռուբեն Սահակյանն էլ ասաց, որ փետրվարի 23-ին պարոն Բիշարյանը գտնում էր, որ Քոչարյանի արարքներում չկան քրեական հետապնդան համար անհրաժեշտ արարքներ, չորս ամիս անց մենք տեղեկանում ենք, որ քրեական հետապնդում է սկսվել․ «Հարց է առաջանում, թե ինչ է կատարվել Դատախազությունում վերից վար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան