Պարո՛ն քաղաքապետ, մի՛ սադրեք մեզ, դադարեցրե՛ք մանիպուլյացիայի մշակույթը. Թեհմինա Վարդանյանը՝ Մարությանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
Բոլորը

«Ուզում եմ Ձեզ հորդորել այս մանիպուլյատիվ գործելաոճը, որովհետև ես ևս բախվել եմ դրան, երբ անհայտ ծագման անձին, որն առաջին անգամ էր նիստերի դահլիճում և նրա անուն-ազգանունը չգիտեի, խոսքը գնում է Աղբահանության հիմնարկը ղեկավարող ԺՊ-ի անձին, երբ նրա անունը չիմանալով նրան ասեցի՝ ԺՊ, ինչը նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, Դուք նույն մանիպուլյատիվ ոճով սկսեցիք ինձ մեղադրել, ասացիք՝ եթե Ձեզ ասեն՝ անդամ, դա նորմա՞լ է: Այսօր նույն բանը ես տեսա տիկին Առաքելյանի հարցի հետ կապված։ Մեր ասածները փորձում եք մանիպուլյացիա անել և այլ կոնտեքստով ներկայացնել։ Պարո՛ն քաղաքապետ, դադարեցրե՛ք մանիպուլյացիայի մշակույթը, մի՛ սադրեք մեզ և ժողովրդի աչքին լավը երևալու համար ասեք՝ օ՛, ընդդիմությունը: Հերիք է»,- Երևանի ավագանու նիստում ունեցած ելույթում ասաց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունն Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջարկել էր Արմեն Գալջյանի թեկնածությունը:

ԲՀԿ խմբակցության անդամներից Հռիփսիմե Առաքելյանը հարցը զեկուցող Հասմիկ Խաչունցից հետաքրքրվել էր՝ ի՞նչ սկզբունքով են հանգել Գալջյանի թեկնածությանը. «Խմբակցությունում ունեք էլի իրավաբաններ, որոնք շատ ավելի ներկայանալի են, ներկայացուցչական և հասանելի։ Կխնդրեմ պարզաբանել»։

Հայկ Մարությանը դիտողություն էր արել տրված գնահատականների հետ կապված։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան