«Եթե Իրանում դրությունը վատացավ, Հայաստանը շատ կտուժի»․ Արման Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Կցանկանայի, որ հայ լրագրողների այցն Ադրբեջան բանակցային գործընթացում փոփոխություն բերեր։ Երևույթը լավն է՝ որպես փափուկ ուժի միջոցառում, բայց անձամբ ես հույսեր չեմ կապում, քանի որ Ադրբեջանի կողմից այնքան մեծ ու ընդգծված հակահայկական քայլեր կան։ Նրանք հակահայկական քաղաքականություն են վարում, դա 1915-ի քաղաքականության շարունակությունն է։ Այս մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

«Եթե դա նույնիսկ կօգնի, որ ավելի քիչ կրակեն, ավելի քիչ արյուն թափվի, արդեն լավ է, բայց մեծ հաշվով, չէի համարձակվի ասել, որ հարց կլուծի»,- ասաց Նավասարդյանը։

Անդրադառնալով Իրանում՝ նախորդ շաբաթ ստեղծված լարված իրավիճակին, Արման Նավասարդյանը նշեց․ «Եթե շարունակվի, մեզ վրա շատ բացասական ազդեցություն կունենա։ Երկկողմ հարաբերություններից, բարեկամական կապերից բացի, սա այն երկիրն է, որը մեզ կապում է արտաքին աշխարհի հետ՝ չհաշված Վրաստանը։ Եթե հանկարծ դրությունն ավելի վատացավ, Հայաստանը դրանից շատ կտուժի։ Իսկ եթե պատերազմական գործողություններ եղան, Հայաստանի համար դա աղետին հավասար մի բան կլինի։ Եթե երկրում փլուզում լինի, և երկիրը մասնատվի, Ադրբեջանն ավելի կտուժի, քանի որ այնտեղ 20 մլն ադրբեջանցի կա։ Իրանի կայունությունը կարևոր է տարածաշրջանի համար, բայց, կարծես թե, ներքին լարվածությունն աստիճանաբար սկսում է նվազել։ Թե ինչ ընթացք կստանա, կտեսնենք։ Կարևորն այն է, որ վառելիքի հետ կապված այդ ներքին լարվածությունը, որը տնտեսական ճգնաժամ է, հանկարծ չդառնա քաղաքական լայն շարժում, որին նաև մասնակցեն դրսի ուժերը, իսկ այդպիսիք կան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան