Նիկոլ Փաշինյանից 10 մեջբերում՝ «Կոմերսանտ»-ի նոր շարքում

Լուրեր

27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
Բոլորը

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը նոր շարք է նախաձեռնել՝ նպատակ ունենալով ընթերցողներին հնարավորություն ընձեռել ավելի լավ ճանաչել նախկին խորհրդային երկրների առաջնորդներին: Շարքի երկրորդ թողարկման հերոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

Պարբերականը 10 մեջբերումով ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի մտքերը, հայացքները, հիշողություները Հայաստանում հեղափոխության, արցախյան հիմնախնդրի, ՌԴ-ի հետ հարաբերությունների, Հայաստանում հեղափոխությունից առաջ և հետո արվածի մասին: Հրապարակումն ուղեկցվել է Կոնստանտին Կուկսոյի ծաղրանկարով:

Ըստ հրապարակման՝ Փաշինյանը նշել է, որ հայկական «թավշյա հեղափոխությունը» ռոմանտիզմի հաղթանակն էր պրագմատիզմի նկատմամբ, իսկ այն իրականացնելու համար 200 հազար դոլար է ծախսվել:

«Որտեղի՞ց են այդ փողերը: Մենք մարդկանցից ենք խնդրել: Մենք էլեկտրոնային դրամապանակ ունեինք, և ամբողջ աշխարհից հայերը, ընդ որում, մեծ մասը՝ Ռուսաստանից, մեզ գումար էին նվիրում»,- Նիկոլ Փաշինյանին է մեջբերել «Կոմերսանտը»:

Պարբերականը նաև հիշեցրել է 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Փաշինյանի մտքերը: «Ղարաբաղում քաղաքացիները, որոնց հետ ես զրուցել եմ, այսպիսի մոտեցում ունեին. այս փուլում հարկավոր է ամեն ինչ անել՝ Ադրբեջանին լուրջ վնաս հասցնելու համար, որպեսզի երաշխիք ունենանք, որ Ադրբեջանի իշխանությունները, Իլհամ Ալիևը գոնե մեկ տարի չեն կարողանա դուրս գալ շոկային վիճակից»,- ասել է այն ժամանակ պատգամավոր Փաշինյանը:

«Կոմերսանտը» ներկայացրել է նաև դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները, նրա արտահայտությունները Արցախում որդու ծառայության, մեքենա և պետություն վարելու, արտաքին տեքսի, փոխզիջումների և այլնի մասին: