Երիտասարդների 100 գաղափարները՝ Հայաստանի համար. ՀՀ ԿԳՄՍՆ-ն մրցույթ է անցկացնում

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ ԿԳՄՍՆ-ն Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդների և հեղինակային խմբերի շրջանակում անցկացնում է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթը։

«Նոյեմբերի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը ներկայացրել է մրցույթի մանրամասները՝ ընդգծելով, որ այն հիանալի հնարավորություն է նոր գաղափարներ ունեցող երիտասարդների համար։ «Սա շատ կարևոր մրցույթ է հատկապես այն երիտասարդների համար, որոնք չունեն ծրագրեր կազմելու և դրամաշնորհների համար դիմելու փորձառություն, բայց ցանկանում են կիսել իրենց գաղափարները: Ներկայացված գաղափարները կստանան փորձագիտական գնահատական և ճանաչում, ինչը հայտատուին թույլ կտա հասկանալ սեփական գաղափարի որակը և իրագործման հնարավորությունները»:

2019 թվականին մրցույթն անցկացվում է 5 անվանակարգով՝ քիմիական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մանկավարժական գիտություններ, ճարտարապետություն, սոցիոլոգիական գիտություններ: Այս տարի ներկայացվել է 17 հայտ: Գևորգ Լոռեցյանը նշել է, որ նախարարությունը 2020 թվականից մտադիր է ակտիվացնել երիտասարդական ոլորտը և մեծացնել նման ծրագրերի նկատմամբ հետաքրքրությունը.

«Դիմումների նման քանակը պայմանավորված է նրանով, որ շատերը չեն հասկանում ծրագրի վերջնանպատակը: Վերջին մեկուկես տարվա փոփոխություններից հետո մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նման ծրագրերի կարևորությունը և նշանակությունը հասցնենք մարդկանց: Դա արագ կատարվող գործընթաց չէ: Նախարարությունն արդեն նախատեսել է 2020 թվականին  երիտասարդական քաղաքականության ոլորտում մեծ ռեֆորմներ իրականացնել, ծրագրերը դարձնելու ենք առավել նպատակային: Սա նորմալ գործընթաց է, հատկապես հետհեղափոխական երկրում, որտեղ մենք փորձում ենք ակտիվացնել մի ոլորտ, որը տարիներ շարունակ մատնված է եղել անուշադրության»,- ասել է նա:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԿԳՄՍՆ աջակցելու է բոլոր հայտատուներին՝ հավելելով, որ մրցույթը գաղափարների ներկայացման հարթակ է: Մրցույթի միջոցով գաղափարները զարգացնելուց հետո հեղինակներն արդեն կարող են  դիմել դրանց ֆինանսավորման համար:

Դեկտեմբերին 9-ին կկազմակերպվի մրցույթի եզրափակիչ փուլ անցած լավագույն նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների ցուցահանդեսը։ Դրան կհաջորդի հանձնաժողովի նիստ, որում հեղինակները կներկայացնեն իրենց նախագծերը, և համապատասխան հանձնաժողովը կգնահատի դրանք։ Դեկտեմբերի 10-ին կայանալիք պաշտոնական միջոցառման ժամանակ կհայտարարվեն 5 հաղթողները, որոնք կստանան խրախուսական պարգևներ և հավաստագրեր»,- ասված է հաղորդագրությունում: