ՊԵԿ-ը հորդորում է մաքսային ձևակերպում ստացած ավտոմեքենաները դուրս բերել մաքսային հսկողության տարածքից

Լուրեր

04.03.2026 | 21:43
Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ. նրան բողոք է ներկայացվել
04.03.2026 | 21:30
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Թեժանում է Իրանի և ԱՄՆ-ի, Իսրայելի միջև պատերազմը․ ի՞նչ արդյունքով կավարտվի այն
04.03.2026 | 21:19
Եթե միտումները շարունակվեն, 2026-ի ընտրությունները չեն կարող ճանաչվել ազատ և արդար. ՀՀԿ-ն իմփիչմենթին միանալու կոչ է անում
04.03.2026 | 21:13
ԱՄՆ-ը հայտարարել է, որ «ավելի խորը» կհարվածի Իրանին
04.03.2026 | 21:02
Նոր պաշտոնանկություններ ՆԳՆ-ում առանց բացատրության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 20:53
4 ոսկի, 8 արծաթ, 1 բրոնզ. Փաշինյանը շնորհավորել է հրաձգության Հայաստանի հավաքականին
04.03.2026 | 20:51
ԱԹՍ-ն հարվածել է իրանական քրդական ընդդիմության՝ Իրաքում գտնվող կենտրոնակայանին
04.03.2026 | 20:43
ԱԱ-2026-ի ֆավորիտներն ու պաշտոնական պաստառը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
04.03.2026 | 20:30
Հարկային տեռո՞ր եք անելու, թե՞ Սամվել Կարապետյանի ունեցվածքն եք դնելու բյուջեում՝ ծախսեք. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 20:20
Ով կընտրվի, եթե վաղն ընտրություն լինի․ ՔՊ-ն՝ առաջատար, «Հայաստան»-ի փոխարեն՝ «Ուժեղ Հայաստան»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 20:10
Թուրքիայի ԱԳ նախարարը Իրանի կողմից Պարսից ծոցի երկրներին հարվածները «սխալ ռազմավարություն» է անվանել
04.03.2026 | 20:00
ՔՊ-ի և «Ուժեղ Հայաստան»-ի 300 հազարական նոր աշխատատեղերը․ Փա՞ստ, թե՞ փուստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 19:50
Արման Թաթոյանը ստում է․ Սուրեն Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 19:41
Ադրբեջանական զորքերը մարտական ​​պատրաստության են բերվել և տեղակայվել են Իրանի հետ սահմանին. OC Media
04.03.2026 | 19:30
Եթե ընդդիմությունը խոշոր ձևաչափերով գնա, շանս կլինի՝ «Գյումրի-2» անելու. Վիգեն Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ.

« ՀՀ պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ Երևանի Նորագավիթ թաղամասում տեղակայված, ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների տարածքի` ՀՀ ՊԵԿ կողմից վարձակալության ժամկետը չի երկարեցվելու, և ժամկետի ավարտից հետո այդ տարածքում մաքսային մարմինները որևէ ծառայություն չեն մատուցելու: Տվյալ տարածքում դեռևս գտնվող ավտոմեքենաների տերերին ՊԵԿ-ը հորդորում է շուտափույթ իրականացնել դրանց մաքսային ձևակերպումը և դուրս բերել մաքսային հսկողության տարածքից: Հակառակ պարագայում տարածքի վարձակալության ժամկետի ավարտից հետո մաքսային մարմինները որևէ կերպ չեն երաշխավորում բաց թողումից հետո այդ տարածքում մնացած ավտոմեքենաների պահպանությունը: Իսկ մաքսային հսկողության ենթակա ավտոմեքենաները կտեղափոխվեն մաքսային հսկողության այլ՝ գործող տարածք:

Գյումրի քաղաքում տեղակայված Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում ձևակերպման համար ավտոմեքենաներ փոխադրող կազմակերպություններին ՊԵԿ-ը կոչ է անում կենտրոնում կայանած ավտոմեքենաների տերերին հորդորել՝ շուտափույթ ավարտել դրանց մաքսային ձևակերպումները և դուրս բերել մաքսային հսկողության գոտու տարածքից, քանի որ հակառակ պարագայում կենտրոնում կայանած ավտոմեքենաների կողմից զբաղեցված տարածքի մեծացմանը զուգահեռ խնդիրներ են ստեղծվելու նոր ժամանող ավտոմեքենաների տեղավորման, այդ թվում՝ ավտոկրող տրեյլերների ու բեռնարկղերի բեռնաթափման համար»: