Մասիսի ոստիկանները բացահայտել են Արևաբույրի նախկին ու ներկա համայնքապետերի ապօրինությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ծավալուն օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Արարատի մարզի Արևաբույր համայնքի նախկին և ներկայիս ղեկավարները, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2011-ից 2019 թվականը Արևաբույրի համայնքապետարանում պահակ են ձևակերպել համայնքի ներկայիս ղեկավարի կնոջը, որը չի ներկայացել աշխատանքի:

«Պահակի պարտականությունները կատարել է ներկայիս համանքի ղեկավարի պապը, որը ստացել է աշխատավարձ և ստորագրել է համայնքապետի կնոջ փոխարեն պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հաճախելիության մատյանում:

Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը 2011-ից մինչև 2015 թվականը երեք անգամ կազմել և սոցիալական աջակցության տարածքային գործակալություն է ներկայացրել կեղծ տեղեկանքներ. իբր ներկայիս համայնքապետի կինը Արևաբույրի համայնքապետարանի աշխատակից է և գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Հիշյալ կեղծ տեղեկանքների հիման վրա ներկայիս համայնքապետի կինը, քննությանն այս պահին հայտնի տվյալներով, հաշվառվել է սոցիալական աջակցության տարածքային գործակալության «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ» համակարգում և երեք երեխաներից յուրաքանչյուրի համար ստացել, ինչպես ծննդօգնության միանվագ, այնպես էլ երկու տարի` յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված գումարները:

Ըստ նախնական տվյալների` արդյունքում Արևաբույր համյանքի նախկին և ներկայիս ղեկավարները, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, կեղծ աշխատանքային ստաժ ձևակերպելու, ինչպես և համայնքապետարանի դրամական միջոցները հափշտակելու նպատակով, կազմել և ստորագրել են ներկայիս համայնքապետի կնոջն աշխատանքի ընդունելու, արձակուրդ տրմադրելու, աշխատավարձ դուրս գրելու համար կեղծ փաստաթղթեր:

Առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: