Ճանապարհային ոստիկանը պետք է քաղաքացիների հետ շփումներում լինի գրագետ, իրավախախտներ հայտնաբերելիս՝ վճռական. Արման Սարգսյան

Լուրեր

07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 23-ին ճանապարհային ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։

«Ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը խոսեց ճանապարհային ոստիկանության ծառայության մասին։ Նա նշեց, որ ճանապարհային ոստիկանը պետք է լավ իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, քաղաքացիների հետ շփումներում լինի գրագետ ու բարեհամբույր, նաև վճռական՝ իրավախախտներ հայտնաբերելիս։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը կարևորեց ճանապարհային ոստիկանության ու ոստիկանության մյուս ստորաբաժանումների սերտ համագործակցությունը և մատնանշեց դեպքեր ու հանցագործություններ, որոնք բացահայտվել են այդ համագործակցության շնորհիվ։

Արման Սարգսյանն անդրադարձավ նաև ճանապարհային ոստիկանությունում կոռուպցիայի և արատավոր երևույթների խնդրին և նշեց, որ օրինախախտները հայտնաբերվում և ենթարկվում են պատասխանատվության։

Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին մեդալով, կրծքանշաններով ու պատվոգրերով։

Խորհրդակցության ավարտին Արման Սարգսյանը շրջեց ճանապարհային ոստիկանությունում, ծանոթացավ խախտումների արձանագրման և օպերատիվ կառավարման կենտրոնների աշխատանքին,- ասված է հաղորդագրությունում: