Ֆրանսիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի

Լուրեր

08.12.2025 | 11:55
Հեռու մնացեք եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից․ Արամ Ա
08.12.2025 | 11:47
Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.12.2025 | 11:45
Թրամփի միջնորդությամբ հրադադարից հետո Թաիլանդի և Կամբոջայի միջև մարտերը վերսկսվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 11:33
«ՏաԹևեր»-ը ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին
08.12.2025 | 11:21
Գոլային փոխանցում կատարած Սպերցյանը՝ խաղի լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 11:14
Թրամփը հայտարարել է, որ «մի փոքր հիասթափված է» Զելենսկիից
08.12.2025 | 11:06
Ամեն ինչ չի, որ պիտի մատով ցույց տրվի. Ավինյանը՝ ԵԱՍՄ հիմնարկի աշխատողների կողմից տերև այրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 10:53
Հրդեհ Թումանյան փողոցում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ
08.12.2025 | 10:40
Որքան կտևի Կասկադ համալիրի վերակառուցումը. քաղաքապետարանի խորհրդականը մանրամասներ հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 10:32
Համայնքից գրություններ են ուղարկվել ՀԷՑ ապօրինի էլեկտրասնուցումները դադարեցնելու վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 8-ի դրությամբ
08.12.2025 | 10:02
Շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ՔԿ
08.12.2025 | 09:46
Արթիկում, Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում
08.12.2025 | 09:33
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
07.12.2025 | 21:40
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. Դիլիջանի, Սպիտակի ոլորաններում մառախուղ է
Բոլորը

Ֆրանսիական Վար դեպարտամենտում հեղեղումների հետևանքով զոհվածների թիվը հասել է չորսի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BFMTV-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր երկու դի հայտնաբերելու մասին: Առաջին մարմինը գտել են Լը Մյուի կոմունայում, երկրորդը՝ Կաբաս քաղաքում, ավտոմեքենայի մեջ:

«Անվտանգության և փրկարար ծառայությունները, որոնք զբաղվում են Վարում ջրհեղեղներով, Տաներոն կոմունայում երկու մարմին են գտել և զույգի ավտոմեքենա, որը անհետ կորած էր համարվում»,- նշել են պրեֆեկտուրայում:

Բացի այդ՝ փրկարարները շարունակում են որոնել 77-ամյա տղամարդու, որը կորել է Սենտ Անտոնեն դյու Վար կոմունայում:

Նշենք, որ հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետ կապված շաբաթ Ֆրանսիայի հարավ-արևելյան երկու դեպարտամենտներում օդերևութաբանական վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել, իսկ կիրակի եղանակային վտանգի մակարդակը իջեցվել է նարնջագույնի:

Բազմաթիվ ավտոճանապարհներ և մայրուղիներ փակվել են, Լազուրե ափում դադարեցվել է գնացքների երթևեկությունը: