Կրթության և գիտության ոլորտներում հայ-ինդոնեզական համագործակցությունը նոր թափ է ստանում 

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ  նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր նախարարությունում  ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության պատվիրակությանը, որը մեր երկիր է ժամանել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հրավերով՝ Co-incubation and incubator ոլորտում Հայաստանի փորձն ուսումնասիրելու նպատակով։

«Նոյեմբերի 23-ից Հայաստանում գտնվող ինդոնեզական պատվիրակության կազմում այդ երկրի կառավարության ներկայացուցիչներն են, ինկուբացիոն ծրագրերի ղեկավարներն ու ստարտափերի հիմնադիրները:

Ողջունելով հյուրերին Երևանում՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Անափիոսյանն արձանագրել է, որ երկկողմ համագործակցությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարությունների միջև հուլիսին ստորագրված համաձայնագրի շրջանակում։ Նա համառոտ ներկայացրել է կրթության և գիտության ոլորտներում Հայաստանում սկիզբ առած բարեփոխումների ընթացքն ու նպատակները՝ նշելով, որ խնդիր է դրված խորացնել բնագիտական առարկաների ուսուցումը, բարենպաստ պայմաններ ստեղծել ստարտափերի շարունակական զարգացման համար, գիտությունն ու հետազոտական աշխատանքը կապել բուհերի հետ։ Ա․ Անափիոսյանն անդրադարձել է նաև Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների ու ծրագրերի վերանայման գործընթացին, խոսել է դպրոցականների համար իրականացվող մշակութային ծրագրերի կարևորության մասին։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանն ազդարարել է, որ FAST-ը, որպես գլխավոր իրականացնող գործընկեր, արդեն սկսել է համագործակցության առաջին փուլը: Ծրագրի շրջանակում նախատեսվում են արագընթաց վերապատրաստման և փորձի փոխանակման ծրագրերը։ Արագ փոփոխվող աշխարհում նա նաև կարևորել է առնվազն վեց տարին մեկ անգամ կրթական ռազմավարական ծրագրերի ու փաստաթղթերի վերանայման անհրաժեշտությունը։

Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության ներկայացուցիչ Ֆերրի Ռահմադանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, հետաքրքրվել է, թե որքանով է արդարացված կրթության և գիտության նախարարության միավորումը մշակույթի և սպորտի ոլորտները համակարգող գերատեսչությունների հետ։ Նա խոսել է նաև մասնավոր հատվածի հետ բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության և հնարավոր համատեղ ծրագրերի կարևորության մասին։

Հյուրերին ներկայացվել է կրթական բարեփոխումների ոլորտում ԿԳՄՍ նախարարության ձեռնարկած քայլերն ու բարձրագույն կրթության և գիտության բնագավառում օրենսդրական նոր կարգավորումները։

Ինդոնեզական պատվիրակությունը հանդիպումների շարքը մեր երկրում կշարունակի մինչև դեկտեմբերի 2-ը»,- ասված է հաղորդագրությունում: