Հայաստանի դեմ խոշտանգման փաստով ՄԻԵԴ-ը հրապարակել է 12 որոշում, իսկ ՀՀ-ում դատապարտված անձ չկա

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ոստիկանական բաժանմունքներում մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են խոշտանգման տարբեր առարկաներ։ Այս մասին այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց տեսակապով միացած Խոշտանգումների դեմ Համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մուշեղ Եկմալյանը:

«Դեռ 2011 թվականին ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն Արաբկիրի ոստիկանական բաժանմունքում հայտնաբերել էր հակագազ, որի վրա կային արյան հետքեր։ Հաշվետվություն հրապարակվեց 2013 թվականին, սակայն այս դեպքը անհետևանք մնաց։ Նոյեմբերի 21-ին հրապարակված խոշտանգման տեսանյութում ծանր հանցագործության մասին է խոսք գնում»,- նշեց նա:

Մարդու իրավունքների ավագ խորհրդատուի ներկայացմամբ՝ Հայաստանում խոշտանգումների դեպքերն ավանդաբար իրավական հետևանքներ չեն ունենում։ Արյան հետքերով հակագազի հայտնաբերմանը, ըստ նրա, գործնականում ոչինչ չհաջորդեց՝ զոհը չհայտնաբերվեց, խոշտանգողները մնացին չբացահայտված:

«Խուլ ծածկադմփոցի ենթարկվեց, անցավ-գնաց։ Առավել ծանրացուցիչ հանգամանքն այն է, որ Արաբկիրի բաժանմունքը, 2005 թվականից սկսած, 5 տարի ժամկետով ԵԱՀԿ-ի կողմից ֆինանսավորվել է որպես համայնքային ոստիկանության բաժանմունք ու 1.5 միլիոն եվրո է ստացել։ Այդ բաժանմունքի ոստիկանները եղել էին Եվրոպայում, մասնակցել ուսումնական ծրագրերի, սակայն այդ ծրագրի ավարտից 2 տարի անց խոշտանգման գործիք հայտնաբերվեց։ Ֆինանսական մեծ ներարկումից հետո, փաստացի, ստացվեց հակառակ էֆեկտը։ Ես չեմ բացառում, որ կան այլ տեսանյութեր, որոնք ժամանակի ընթացքում կհրապարակվեն։ Մեր երկրում ամենամեծ խնդիրն անպատժելիությունն է»,- ասաց Մուշեղ Եկմալյանը։

Նրա գնահատմամբ՝ խոշտանգումը քրեական օրենսգրքերում որակվում է ավելի ծանր դեպք, քան, որոշ պետությունների օրենսդրությունների դեպքում, սպանությունը, և դա ունի իր բացատրությունը. «Մարդ կարող է սպանել պատահմամբ՝ չցանկանալով, բայց կատարել խոշտանգում՝ չցանկանալով, աբսուրդ է։ Խոշտանգումը միշտ արվում է դիտավորությամբ և պլանավորված։ Եթե մեկ տարում խոշտանգման երեք դեպք է հնարավոր արձանագրել մեկ երկրում, ուրեմն այդ երկրում խոշտանգումն ունի համակարգային բնույթ։ Սա աքսիոմա է»։

Մարդու իրավունքների ավագ խորհրդատուն կարծում է, որ խոշտանգման զոհը պետության հովանավորությունը պիտի զգա՝ պետք է պաշտպանվեն նրա իրավունքները։ Մուշեղ Եկմալյանը հիշեցնում է, որ խոշտանգման հոդվածով Հայաստանում ոչ մի անձ չի դատապարտվել, բոլոր քննությունները ընթանում են պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածներով։

Խոշտանգման փաստով Եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի 12 որոշում ունի, իսկ Հայաստանում դատապարտված անձ չկա: Կան նաև կոմունիկացված դեպքեր:

«Մարդու իրավունքների տեսանկյունից ավելի ծանր է խոշտանգման հանցանքի բացահայտումը, քան ենթադրյալ սուտ մատնության իրական վտանգը՝ ցանկացած գործում։ Տարիներ առաջ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը շրջանառության մեջ դրեց մի գաղափար, թե ցանկացած դեպքում, երբ տուժողը կսկսի պատմել խոշտանգման դեպքի մասին, քննիչը պետք է տեղյակ պահի, որ նա կարող է դատապարտվել սուտ մատնության համար։ Սա ճնշման գործադրում է և արդար դատաքննության իրավունքի խախտում, քանի որ անձին հենց սկզբից վախեցնում ես, որ մտքով չանցնի ցուցմունք տալ։ Սրան ևս պետք է գնահատական տրվեր, բայց չի տրվել մինչև հիմա»,- նշեց Մուշեղ Եկմալյանը։

Ըստ նրա՝ միանշանակ է, որ շահերի բախում կա, երբ ոստիկանական բաժանմունքներում տեղադրված տեսախցիկների արձանագրած տեսանյութը պահվում է հենց նույն բաժանմունքում։ Դա, ըստ Եկմալյանի, անարդյունավետ է դարձնում տեսախցիկներ տեղադրելու և ոստիկանական բաժանմունքները հսկելու գործընթացը։

Ռոբերտ Անանյան