Պարոն Մարուքյան, հույս ունեմ՝ բացի Բագրատյանից, մեկ-մեկ քաղաքական այլ գործիչների էլ կլսեք․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 18:45
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ը
08.06.2026 | 18:36
Կանդրադառնանք այդ հարցին. Ծառուկյանի թիմակիցը` ընտրության արդյունքները ճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:27
Տաշիրի ընտրատեղամասի մոտ խուլիգանության և պաշտոնատար անձի աշխատանքին միջամտելու գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
08.06.2026 | 18:20
Հայ ժողովուրդն ընտրել է Եվրոպային ավելի մոտ ապագա. Իսպանիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 18:17
Եղիշե Մելիքյանը և Նարեկ Գրիգորյանը` Մոլդովայի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:10
ԲՀԿ-ն պնդում է՝ իրենց ձայները նվազեցվել են // ԵՄ-ն հերթական վարկը կտա Ուկրաինային. ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 18:08
Զախարովայի պնդումը մանիպուլյատիվ է․ նախնական արդյունքներով ՔՊ-ն 2021-ի համեմատ ավելի շատ ձայն է ստացել
08.06.2026 | 18:02
Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան․ Ուկրաինայի ԱԳ նախարար
08.06.2026 | 17:56
120 ձայն հետ է եկել` մեր հաշվարկներով, վերահաշվարկ ենք պահանջել․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:53
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Ֆիդան
08.06.2026 | 17:48
«Հանրապետություն»-ը շնորհավորել է ՔՊ-ին և Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 17:40
Եթե Ծառուկյանը լավ մտածի՝ պիտի մատաղ անի, որ ԱԺ չանցնի․ ՔՊ-ին օդ ու ջրի պես պետք են նրա մանդատները ․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:36
Հայաստանի գործող իշխանությանը այսօր անհրաժեշտ է ուժեղ և պատասխանատու հակակշիռ․ Արման Բաբաջանյան
08.06.2026 | 17:31
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ բանակցում է առանց գործակալի
08.06.2026 | 17:29
ՀՀ նախագահը շնորհավորել է ՔՊ-ին և խորհրդարան անցած ուժերին
Բոլորը

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ Արևելյան Եվրոպայի երկրները ներգաղթյալների մեծ հոսքի խնդիր ունեն, իսկ Հայաստանն օբյեկտիվորեն առայժմ այդպիսի խնդիր չունի։

«Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք պիտի ուղղակի, առանց ինչ-որ զսպող կամ երաշխավորող գործիքների բացվենք ամբողջ աշխարհի առաջ, բայց միևնույն ժամանակ եկեք չխաբենք մեզ՝ աշխարհի բոլոր մարդիկ նստած չեն սպասում մեզ, թե երբ են ներգաղթելու Հայաստան»,- նշեց Ռուբինյանը։

Նրա խոսքին արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Պարոն Բագրատյանը նման հայտարարություն է արել, և ձեր իշխանությունը չի պատասխանել, հետևաբար ընդունում է այդ հայտարարությունը, որ ներգաղթի թվերը մանիպուլացնում եք այլ ազգերի՝ Հայաստանի մուտքով։ Ընդհանուր ստատիստիկան ցույց եք տալիս, որ Հայաստան լուրջ ներգաղթ կա։ Լավ կլինի, պարոն Ռուբինյան, որ ձեր իշխանությունը հստակ պատասխանի այդ հայտարարությանը»,- ասաց Մարուքյանը։

Ռուբեն Ռուբինյանն էլ վստահություն հայտնեց, որ Մարուքյանը թվերին չի ծանոթացել։

«Պարոն Մարուքյան, եթե գնանք մանիպուլյատիվ ուղղով, կարող ենք ասել, որ մի 100․000 Հնդկաստանի քաղաքացի՞ է եկել Հայաստան, ու սենց ցույց են տալիս, որ լցնում են»,- ասաց Ռուբինյանը։

Մարուքյանը նկատեց, որ 37․000 հնդկացի կա, իսկ Ռուբինյանը նշեց, որ սխալ թիվ է։

«Պարոն Մարուքյան, հույս ունեմ՝ բացի Բագրատյանից, մեկ-մեկ քաղաքական այլ գործիչների էլ կլսեք»,- դիմելով Էդմոն Մարուքյանին՝ ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։