Սերժ Սարգսյանը քննադատում է սուպերվարչապետական համակարգը, ինչը ստեղծել էր իր համար. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:55
Քվեարկության օրը հիմնականում անցել է խաղաղ, բայց արձանագրվել են ուղղորդման և գաղտնիության խախտման դեպքեր․ «Ականատես»
09.06.2026 | 11:51
ԱՄՆ բանակի ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ
09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
09.06.2026 | 11:25
ՆԳ նախարարի տեղակալի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:24
Թրամփը զգուշացրել է Նեթանյահուին, որ շուտով նա կարող է «միայնակ մնալ Իրանի դեմ»
09.06.2026 | 11:15
Վերահաշվարկի դիմումների վերաբերյալ ԸԸՀ նիստերը կմեկնարկեն այսօր՝ հունիսի 9-ին
09.06.2026 | 11:02
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱԺ-ում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրեցին, թե որպես ընդդիմություն՝ կիսո՞ւմ են Սերժ Սարգսյանի այն գնահատականը, թե «երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում, խաթարվել են սահմանադրականության հիմքերը, չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը, բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը: Իրականացվում են քաղաքական հետապնդումներ: Պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի»:

«Սերժ Սարգսյանը խոսում է մի բանից, որը հենց իրենց է վերաբերում: Սահմանադրությամբ հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմները խեղաթյուրված են, և այդ Սահմանադրության հեղինակները իրենք են: Այսօրվա իշխանությունները ժառանգել են սուպերվարչապետական համակարգ, որը հիմնադրել է Սերժ Սարգսյանը ինքն իր համար, սակայն բոլորիս հայտնի հանգամանքներից ելնելով՝ չի կարողացել վայելել: Եվ հիմա պոստ-ֆակտում խոսում է այդ համակարգից: Այսինքն՝ ինքը քննադատում է այն, ինչ ստեղծել է իր համար»,- արձագանքեց Մարուքյանը:

Նա ասաց, որ ՀՀ-ում ժողովրդավարությունն էմոցիոնալ մակարդակում է, իսկ ինստիտուցիոնալ մակարդակում ունենք այն, ինչ Սերժ Սարգսյանը շատ լավ նկարագրել է իր ելույթում, և այսօրվա իշխանություններին կարելի է քննադատել նրա համար, որ դեռ չի փոխել այդ համակարգը:

Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդումներին, Մարուքյանն ասաց՝ եթե նման բան լիներ, անպայման իրենք հայտարարություն կանեին, նման բան տեսել են դատավոր Դանիբեկյանի մասով, ահազանգել են. «Արսեն Բաբայանի մասով էլ ենք խոսել, որ կալանքն անիրավաչափ է եղել՝ որպես խափանման միջոց, բայց ես չեմ կարող ասել, որ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան