Սորոսի մասին Վանեցյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացնում, եթե վտանգ տեսներ, ԱԱԾ տնօրենի պաշտոնում քայլեր կձեռնարկեր. Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 15:52
Իսլամ Մախաչևը նշել է իր ամենասիրելի մենամարտը
08.06.2026 | 15:44
Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլն արձանագրում է «Հայաստանում ընտրախախտումների մասին հաղորդագրությունները»
08.06.2026 | 15:36
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» ձերբակալված Հովհաննես Սահակյանին
08.06.2026 | 15:31
ՌԴ-ի կողմից միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը՝ ունենալ ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան. Մարթա Կոս
08.06.2026 | 15:30
Լուկա Մոդրիչը կրկնել է Լիոնել Մեսիի ցուցանիշը հավաքականում
08.06.2026 | 15:27
Արդար ընտրություն է, առանց որևէ երկմտության․ IRI դիտորդական առաքելության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 15:19
Հայ ձյուդոիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
08.06.2026 | 15:10
ԲՀԿ-ն ԱԺ չի անցնում՝ այս պահի հաշվարկով // ՌԴ-ում ՀՀ-ից սառեցված ձկան ներմուծման ռիսկն են գնահատում․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 15:08
Քրեական վարույթ է նախաձեռնվել Լիճքի համայնքապետի և նրա հարազատների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ
08.06.2026 | 15:04
Համայնքապետերի ներկայությունից մինչև ընտրողների տեղափոխման դեպք․ «Ականատես»-ի արձանագրած խախտումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 14:56
Մայա Սանդուն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ՝ «չնայած զանգվածային արտաքին միջամտությանը»
08.06.2026 | 14:55
Քվեարկությունն ու հաշվարկն իրականացվել են արժանահավատ կերպով․ IRI դիտորդական առաքելության ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 14:51
Հայաստանի առաջնությանը կմասնակցի 12 թիմ
08.06.2026 | 14:46
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «պատասխանատվություն է կրում» Իսրայելի գործողությունների համար
08.06.2026 | 14:37
Նիկոլ Փաշինյանին հաջողություն ենք մաղթում․ Վրաստանի խորհրդարանի նախագահ
Բոլորը

Արթուր Վանեցյանի հայտարարություններն ինձ մոտ տարակուսանք են առաջացնում, ենթադրում եմ՝ դրա պարզաբանումը նա կտա: Այս մասին ԱԺ-ում ասուլիսի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե «Սորոսի գրասենյակը» ՀՀ-ում վտանգներ է պարունակում:

«Այն մեկնաբանությունները, որոնք արվում են «Բաց հասարակության հիմնադրամների» վերաբերյալ, արվում էին դեռ վաղուց՝ այն ժամանակ, երբ պարոն Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր: Գրեթե ամեն օր էին արվում այդ հայտարարությունները, և ես վստահ եմ, որ եթե ազգային անվտանգությանն առնչվող հարց լիներ, վստահ եմ, որ պարոն Վանեցյանը կձեռնարկեր բոլոր անհրաժեշտ քայլերը: Եթե պարոն Վանեցյանն այդ գործողությանը չի դիմել, պետք է վստահ լինենք, որ վտանգ չի տեսել»,- նշեց նա:

Ըստ Լիլիթ Մակունցի՝ սովորաբար խոսում ենք անձերի գործողությունների մասին, բայց ինստիտուտներն անձերով չպետք է պայմանավորել, եթե նախկինում Վանեցյանը վտանգ չի տեսել, վստահ է, որ դա հիմնված է եղել վերլուծությունների, զեկույցների վրա:

Հիշեցնենք, որ 168.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք «Սորոսի գրասենյակի» գործունեությունը ՀՀ-ի համար վտանգներ պարունակում է, Արթուր Վանեցյանն ասել էր. «Եթե կարճ պատասխանենք՝ այո՛»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան