Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արևելյան գործընկերության «Սովորելու և սովորեցնելու ապագան» քննարկումներին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մասնակցել են Արևելյան գործընկերության «Սովորելու և սովորեցնելու ապագան» կրթության ոլորտին նվիրված քննարկումներին:

««20 արդյունք 2020թ. համար և համագործակցության ապագան կրթության ոլորտում», «Ուսուցիչների դերը երիտասարդներին ապագա հասարակության և աշխատանքի համար պատրաստելու գործում» խորագրերը կրող նախարարական հանդիպումների ընթացքում քննարկվել են այն հիմնական միտումները, որոնք էական ազդեցություն ունեն կրթական գործընթացում: Դրանք են գլոբալիզացիան, ժողովրդագրական մարտահրավերներն ու միգրացիան, թվայնացումը, տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացումը, կլիմայական փոփոխությունները, ներառականությունը, ուսուցիչների դերի արժևորումը: Նախարարական հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև այնպիսի հարցեր, ինչպիսին են Արևելյան գործընկերության երկրներում կրթության միջազգայնացման և բարեփոխումների խթանման ուղիները:

Նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ-ի հետ համագործակցությունը և նշել, որ այժմ կրթության հիմնական խնդիրներն են` երկրի տնտեսության զարգացման գործում ներդրում ունենալու պատրաստ աշխատուժի ստեղծումը և տեխնոլոգիաների ներգրավմամբ զարգացման ապահովումը:

Նախարարը խոսել է Հայաստանում սկսված բարեփոխումների գործընթացի մասին` մասնավորապես նշելով հանրակրթական չափորոշիչների փոփոխության, միջին մասնագիտական կրթության ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման, ինչպես նաև կրթության միջազգայնացման ու շարժունության ոլորտում իրականացվող քայլերը: Նախարարը հատուկ ընդգծել է կրթության ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը` հաշվի առնելով, որ 21-րդ դարի աշակերտին հետաքրքրելու համար կրթությունը պետք է 21-րդ դարի պահանջներին համապատասխան լինի»,- ասված է հաղորդագրությունում: