Բռնությամբ ուղեկցվող տեսանյութին առնչվող վարկածների իսկությունը ստուգելու նպատակով ստուգումներ են սկսվել. ՀՀ ոստիկանություն

Լուրեր

07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ, ըստ վարկածների, ոստիկանության , մասնավորապես քրեական հետախուզության ծառայողները, բռնություն են գործադրում ինչ-որ անձի նկատմամբ:

«Հիշյալ տեսանյութին առնչվող հրապարակումների ու վարկածների իսկությունը ստուգելու նպատակով ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարությամբ անմիջապես ստուգումներ են սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում: Բացի այդ, քննություն է իրականացվում
նաև ՀՔԾ-ում: Քննությունների վերաբերյալ հանրությանը պատշաճ տեղեկատվություն կտրամադրվի:

Չնայած դրան, որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, չսպասելով քննության արդյունքների հրապարակմանը, սեփական սիրողական մակարդակի վերլուծությամբ փորձում են առնչություն գտնել տեսանյութի անձանց և ոստիկանության ներկայիս ղեկավարության միջև՝ իբր փաստարկ բերելով ոստիկանության պետի պաշտոնակատարի՝ իրենց կողմից նշված տարեթվին քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ծառայած լինելու հանգամանքը և նշված արարքը քրեական հետախույզների կողմից կատարելը:

Այս մակերեսային վերլուծությունը ոստիկանության կառուցվածքի ու գործունեության մասին տարրական պատկերացումների և մասնագիտական գիտելիքների բացակայության հետևանք է: Քրեական հետախուզություն ծառայությունում աշխատում են բազմաթիվ ծառայողներ, որոնց գերակշիռ մասը` ոստիկանության մարզային վարչություններում ու տարածքային բաժիններում: Տեղեկատվության կարգով նշենք, որ քրեական հետախուզության գլխավոր վարչությունն իրականացնում է այդ աշխատանքը համակարգելու գործառույթ: Հետևապես հիշյալ վարչության ղեկավարությունն ու անձնակազմը գործնականում չի կարող տեղեկացված լինել տարածքային մարմինների և հատկապես բոլոր աշխատասենյակներում տեղի ունեցող ամենօրյա գործունեությունից»,- ասված է հաղորդագրությունում: