«Զավեշտի ժանրից է, երբ ասում են` Սերժ Սարգսյանը Ստեփանակերտից դուրս սեփականություն չունի»․ Գևորգ Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
Բոլորը

«Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը, որը նախկին իշխանության ժամանակ 2 տարով ազատազրկվել էր Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու շուրջ միջադեպից հետո, Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԺԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթին, թե հեղափոխությունից հետո երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում, խաթարվել են սահմանադրականության հիմքերը, ասաց․ «Եթե շարունակվի նախկին հանցագործ իշխանության նկատմամբ այս թավիշը և հանցագործները չհայտնվեն բանտերում, ապա 5-րդ շարասյունը սկսելու է գործել։ Սա 5-րդ շարասյան էլեմենտներից է։ Երկրորդ՝ Սերժ Սարգսյանը փորձում է իր համար անվտանգության ինչ-որ երաշխիքներ ստեղծել, որ ինքը չհայտնվի բանտում»։

Նրա խոսքով՝ սա հարված է գործող իշխանությանը․ «Որովհետև 5-րդ շարասյունը տեսավ, որ իր նկատմամբ արդարադատությունը, ըստ էության, չի գործում։ Մարդիկ, որոնք կատարել են բազմաթիվ հանցագործություններ, հիմա ազատ շրջում են, այդ թվում նաև՝ Սերժ Սարգսյանը կարողանում է լքել երկիրը, գնալ ԵԺԿ, ելույթ ունենալ»։

Նախկին քաղբանտարկյալի համար «շատ հետաքրքիր է», թե ով է խոսում գործող իշխանությունից դատական իշխանության տարանջատման անհրաժեշտության մասին։ «Սերժ Սարգսյանը ճիշտ էր, այո՛, Հայաստանում տեղի չեն ունենում հեղափոխական փոփոխություններ, և որոշ մարդկանց գիտակցության մեջ հեղափոխությունը դա քաղաքացիական անհնազանդության միջոցով իշխանության գալն էր»,- նշեց նա՝ հավելելով, թե այնինչ հեղափոխությունը պիտի սկսվեր դրանից հետո։

«Այսինքն, մենք հիմա պիտի իրականացնենք հեղափոխություն։ Բազմիցս ասել ենք, որ Սերժ Սարգսյանի ստեղծած արդարադատության համակարգը չի կարող դատել Սերժ Սարգսյանին և պիտի իրականացվի անցումային արդարադատություն, որը նախկին իշխանությունների նկատմամբ կհարուցի այն քրգործերը, որոնք պետք է հարուցվեն»,-շեշտեց նա։

Սաֆարյանի կանխատեսմամբ՝ առաջիկայում տեսնելու ենք է՛լ ավելի ակտիվ գործողություններ 5-րդ շարասյան կողմից։ «Որևիցե դեպքում թույլ չենք տալու, որ 5-րդ շարասյունը վերադառնա»,- հավելեց նա՝ անդրադառնալով «Սասնա Ծռերի» անելիքին։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարությանը, թե նա Արցախից բացի այլ երկրում սեփականություն չունի ու, որ «Սասնա Ծռերի» տարածած տեղեկությունը, թե Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանի համար Իտալիայում ուրիշի անունով տուն է գնել, ասաց․ «Զավեշտի ժանրից է, երբ որևէ մեկը հայտարարում է, թե Սերժ Սարգսյանը չունի սեփականություն, բացի Ստեփանակերտի սեփականությունից։ Ուշագրավ է, որ իրենք ասում են, թե Դատախազությունը իրենց ասածը կապացուցի։ Սա ապացուցում է այն ֆակտորը, որ նախկին իշխանությունը դատաիրավական համակարգի վրա դեռևս ունի մեծ ազդեցություն։ Այսօրվա գլխավոր դատախազը նախկին գլխավոր դատախազն է։ Այսօրվա դատավորները իրենց նշանակած են»։

ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարականից հետո 1,5 տարի իշխանության մեջ եղած Արթուր Վանեցյանը հարցազրույցում դրական էր պատասխանել հարցին, թե արդյոք այսօր հանրությունը մոլորությա՞ն մեջ է։ «Կասկած չունեմ, որ եթե Վանեցյանին հրահանգ իջեցվի վնասելու ՀՀ-ին, նա կբացահայտի պետական գաղտնիք»,- տեսակետ հայտնեց Սաֆարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան