Տարօրինակ է, որ Արթուր Վանեցյանը այդ մասին պաշտոնավարման ժամանակ լռել է. Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ չորս ժամից ավելի տևած ՀՖՖ գործկոմի նիստից հետո ՀՀՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց հրաժարականի մասին, մինչ դեկտեմբերի 23-ը նաև գործկոմի կազմն է փոխվելու: ՀՖՖ գործկոմի անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ Ռուբեն Ռուբինյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՖՖ նախագահի և գործկոմի փոփոխություններին, ասաց, որ միմյանց հետ կապ չունեցող գործընթացներ են: Սակայն, նշենք, որ Արթուր Վանեցյանը երեկ ֆանակումբների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ հրաժարական կներկայացնի, եթե գործկոմն էլ նույնն անի:

«Անցած տարի ՀՖՖ-ն, որ ունեցավ նոր նախագահ և գործկոմ, կար հստակ օրակարգ՝ հայկական ֆուտբոլը պետք է մաքրվի: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ խնդիրներ կային ֆուտբոլում և ֆեդերացիայում: Վերջին շրջանում ազգային հավաքականը լավագույն արդյունքները չէր ապահվում և Իտալիայի հետ խայտառակ պարտությունը կատալիզատոր էր այն քննարկմանը, որը տեղի ունեցավ երեկ գործկոմում: Պարոն Վանեցյանը հրաժարական է տվել իր ցանկությամբ, իսկ գործկոմը ոչ թե հրաժարական է տվել, այլ որոշմամբ հրավիրել է ընդհանուր ժողով, որտեղ կընտրվի նոր գործկոմ: Այս երկու որոշումները իրարից անկախ են եղել: Հիմա պետք է իրականացվի մաքրման գործըթաց այն ՀԿ-ների ցանկում, որոնք ձևավորում են գործկոմը»,- ասաց նա:

Ռուբեն Ռուբինյանը հավաստիացնում է, որ հայկական ֆուտբոլի առողջացման գործընթացի արդյունքում են այս հրաժարականները, որոնք ոչ թե Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո է սկսվել, այլ իշխանափոխությունից հետո. «Ֆուտբոլի ֆեդերացիայում քննարկումները սկսվել և զարգացել են ֆուտբոլում տիրող իրավիճակի և ոչ գոհացուցիչ արդյունքներին զուգահեռ: Այն ինչ եղավ երեկ, եղավ վերջին խաղի արդյունքներից հետո»:

Ֆանակումբների կողմից քննադատվեց այն, որ գործկոմի անդամների զգալի մասը ՔՊ-ականներ են: Թեև Արեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ առաքելություն էր իրականացնում, այնուհանդերձ, Ռուբինյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ նոր կազմում էլի ՔՊ-ականներ լինեն:

«Ես չեմ կարող ասել՝ կլինեն, թե՝ ոչ այն պատճառով, որ ես չեմ նոր գործկոմ ընտրողը: Կա մի քանի կարծիք՝ արդյոք ֆուտբոլը պետք է կառավարեն ֆուտբոլայի՞ն մասնագետները, թե՞ լավ մենեջերները: Ես, Արսեն Թորոսյանը, Սուրեն Պապիկյանը և մյուսները ֆեդերացիայում կատարում էինք հստակ գործառույթներ: Ես զբաղվում էի ոչ միայն վիզաներով, այլ նաև անձնագրի հետ կապված որոշակի հարցերով, ոչ միայն ֆուտբոլիստների, այլ նաև երկրպագուների: Իմ դիրքորոշումը հետևյալն է, որ անպայման չէ՝ ֆուտբոլի ղեկավարությունն ամբողջությամբ լինի կազմված ֆուտբոլային մասնագետներից: Անհրաժեշտ է լավ կառավարում, իսկ դրա համար պետք է ունենալ մինիմալ գիտելիքներ գուցե ոչ ֆուտբոլի տակտիկայից: Ես չեմ կարծում, որ մենք այս ընթացքում քաղաքականացրել ենք ֆեդերացիան»,- ասաց նա:

Արթուր Վանեցյանը երեկ հայտարարել էր, որ գործկոմի անդամներից շատերը, այնքան անտարբեր են ֆուտբոլի նկատմամբ, չգիտեն, թե անգամ որ ակումբներն են իրենց գործկոմի անդամ առաջադրել: Ռուբեն Ռուբինյանն այս կարծիքը չի կիսում: «Ինձ առաջադրել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը: Արթուր Վանեցյանի խոսքերի հետ համաձայն չեմ, բայց միևնույն ժամանակ պետք է հաշվի առնենք, որ պարոն Վանեցյանն այդ միտքն արտահայտել է մի քանի օր առաջ՝ երեկվա հրաժարականից առաջ, որի ակտուալությունը կորել է»:

Արթուր Վանեցյանը նշել էր, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր՝ ընդ որում ակտիվ քաղաքականության մեջ գտնվող, որոնք ֆինանսավորվում են դրսից: Ռուբեն Ռուբինյանը տարօրինակ է համարում, որ այդ կարևոր տեղեկությունը Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ չի բարձրաձայնել:

«Ես այդպիսի տեղեկություն չունեմ: Տարօրինակ է, որ Արթուր Վանեցյանն այդ մասին պաշտոնավարման ժամանակ լռել է: Ես չգիտեմ, թե ինչու է լռել, այդ մասին իրենից պետք է հարցնել»մ- ասաց նա:

Ռուբեն Ռուբինյանն անդրադառնալով ԵԺԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթին, որ Հայաստանի ժողովրդավարությանը սպառնացող վտանգներ կան, ասաց. «Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը թեժացնում է ներքաղաքական կյանքը: Սերժ Սարգսյանը վաղուց կորցրել է որևէ բան թեժացնելու որևիցե ունակություն: Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կարող է ասել կարևոր բան»:

Նիկոլ Փաշինյանը Միլանում ասել էր, որ «Ղեկավարը, որը չունի երկրի վստահությունը, ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար այնպես, ինչպես, կներեք, չարիք են եղել երկրի բոլոր ղեկավարները՝ սկսած 1996 թվականից, երբ առանց ժողովրդի վստահության, տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը»։ Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեցինք՝ սա չի՞ նպաստում, որ ՀԱԿ-ի և ՔՊ-ի միջև տարաձայնություններ առաջանան, քանի որ երեկ ՀԱԿ ներկայացուցիչները կոշտ քննադատեցին ՀՀ վարչապետին:

«ՀԱԿ-ի և ՔՊ-ի միջև տարաձայնություններ կան, ինչպես, որ տարաձայնություններ կան ՔՊ-ի և մնացած բոլոր կուսակցությունների միջև: Եթե չլինեին տարաձայնություններ, ապա չէին լինի տարբեր կուսակցություններ: Տարբեր քաղաքական ուժեր տարբեր դիրքորոշումներ կարող են ունենալ տարբեր հարցերի շուրջ, դրանք կարող են բերել սուր քննադատությունների, կատաստրոֆա չեմ տեսնում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան