«Բազմաթիվ բաներ կան, որոնք պարոն Վանեցյանն իրավունք չունի անցնելու»․ ԱԱԾ նախկին տնօրենի հարցազրույցը մեկնաբանում են պատգամավորները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը չի կարծում, թե ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը կարող էր տարակարծություններ ունենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականների հետ և այդ պատճառով հրաժարական տալ, ինչի մասին երեկ Արթուր Վանեցյանն ասել է անձամբ։

«Եթե կա նման հայտարարություն, պետք է այդ հայտարարությունը պարզաբանվի կոնկրետ օրինակներով և նախկին պաշտոնյան, երբ նման հայտարարություններ է անում, պետք է դրա տակ լինեն փաստարկներ։ Առանց փաստարկի այդ հայտարարությունները զուտ հայտարարություններ են, ոչինչ չասող»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփինե Դավոյանը։

Ըստ պատգամավորի, Արթուր Վանեցյանը պետք է ժամանակին խոսեր, թե Նիկոլ Փաշինյանի որ հանձնարարականների հետ համաձայն չի եղել․ «Գուցե ավելի շուտ լիներ նրա հրաժարականը, ոչ թե սպասեր իրադարձությունների նման զարգացմանը»։

Պարոն Վանեցյանը խոստացել է առաջիկայում ավելի մանրամասն խոսել երկրում ստեղծված մթնոլորտի մասին։ Արփինե Դավոյանն ընդամենը ինտրիգ է տեսնում ԱԱԾ նախկին ղեկավարի այդ հայտարարության մեջ։ Պատգամավորը չի կասկածում, որ Արթուր Վանեցյանը լիքը ասելիք կունենա, բայց պետք է չափավորի իր ախորժակը։

«Պետական գաղտնիքի մասին օրենք կա, բազմաթիվ բաներ կան, որոնք նա իրավունք չունի անցնելու, և կարծում եմ, առաջինն ինքը պետք է մտածի, թե ինչ պիտի խոսի»,- զգուշացնում է իշխանական պատգամավորը։

Ընդդիմադիր պատգամավոր Տարոն Սիմոնյանը նկատում է, որ Արթուր Վանեցյանը՝ որպես ԱԱԾ նախկին տնօրեն, պետք է իրեն հաշիվ տա խոսելիս, նրան կաշկանդում է նաև իր ծառայության մասին օրենքը։

«Դու ունես նաև տեղեկատվություն թե՛ ներիշխանական հարաբերություններից, թե՛ արտաիշխանական հարաբերություններից և, եթե դա հանրայնացնես, կարող է ազգային անվտանգության հարց առաջանալ»,- ենթադրում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։

Նա չի բացառում, որ Արթուր Վանեցյանը տիրապետում է գործող իշխանությունների հնարավոր դատապարտելի վարքագծին վերաբերող տեղեկությունների, բայց նույնիսկ այդ դեպքում պետք է զգուշանա խոսելիս․ «Դա լսվում է ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս, իսկ մենք, ինչպես բոլորս գիտենք, բավականին խնդրահարույց վիճակում ենք գտնվում հարևանների պատճառով»։

Ի դեպ, Արթուր Վանեցյանը երեկվա հարցազրույցում հասկացրել է, որ իր հոր ընկերությունում հրաժարականից անմիջապես հետո սկսված ստուգումները կապ ունեն հենց հրաժարականի հետ։ Ընդդիմադիր պատգամավորը դա չի բացառում։

«Ամեն դեպքում իշխանությունը գայթակղություն է։ Երբ ունենում ես հնարավորություն քո կամքը թելադրելու բոլոր հնարավոր անձանց վրա, դու չես կաշկանդվում այդ կամքը թելադրելուց և այդ հնարավորությունը բաց չես թողնում»,- եզրակացնում է Տարոն Սիմոնյանը։

Մհեր Արշակյան