ՀՀԿ-ի հանցավոր ռեժիմը ահաբեկել ու կեղեքել է ժողովրդին՝ ահաբեկիչները խոսում են ահաբեկչությունից. Ժիրայր Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Կարծում եմ՝ այն հայտարարությունը, որ Սերժ Սարգսյանը Արցախից դուրս որևէ այլ սեփականություն չունի, շատերի մոտ քմծիծաղ է առաջացնում։ Այս մասին այսօր՝ Factor.am-ի հետ զրույցում նշեց «Սասնա Ծռեր» կուսակցության հիմնադիր անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով երեկ «Սասնա Ծռերի» տարածած հաղորդագրության վերաբերյալ Սերժ Սարգսյանի գրասենյակից հնչած պատասխանին։

«Մեր գնահատականն այդ հանցագործ կազմակերպության նկատմամբ տարիներ շարունակ բարձրաձայնել ենք։ Նախորդ ռեժիմը՝ ՀՀԿ-ի հանցավոր գլխավորությամբ, երկար տարիներ ահաբեկել, կեղեքել է մեր ժողովրդին։ Ահաբեկիչներն ահաբեկչությունից են խոսում»,- ասաց Սեֆիլյանը։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ԵԺԿ ելույթին, «Սասնա Ծռեր» շարժման ղեկավար անդամն ընդգծեց․ «Եթե նկատել եք՝ վերջին մի քանի ամիսներին շատացել էին խոսակցությունները նրա ձերբակալման մասին։ Իմ համոզմամբ՝ նա փորձում է իր կաշին փրկել և, դժբախտաբար, առայժմ, կարծես, ստացվում է՝ գործող իշխանությունների սխալ մարտավարության պատճառով»։

Խոսելով Ամուլսարի հարցից, Ժիրայր Սեֆիլյանն ընդգծեց․ «Մենք համոզված ենք, որ այդ հարցում հայ ազգի մոտ կոնսենսուս է, և որ Ամուլսարը պիտի մնա սար։ Քիչ հարցերում է հայ ազգի մոտ կոնսենսուս լինում, և սա այդ հարցերից է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան