Մեկնարկում է լողի Հայաստանի պատանիների առաջնությունը
Հոկտեմբերի 14-15-ին Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցում կանցկացվի լողի Հայաստանի պատանիների անհատական եւ թիմային առաջնությունը:
Կմասնակցի տասը թիմ՝ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից: Առաջին անգամ հանրապետության առաջնությունում հանդես կգա Իջեւանը: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական հրահանգով եւ աջակցությամբ հիմնանորոգվեց Իջեւանի լքված լողավազանը:
Նախատեսվում է, որ առաջնությանը կմասնակցի շուրջ 120 պատանի լողորդ: Նրանք կպայքարեն լողի բոլոր դիսցիպլիններում: Աչքի ընկած լողորդները կմասնակցեն Հայաստանի գավաթի խաղարկությանը, այնուհետեւ Սանկտ-Պետերբուրգում հանդես կգան Վլադիմիր Սալնիկովի միջազգային մրցաշարում: