«Սերժ Սարգսյանի ելույթը վախի ևս մեկ արտահայտում էր». Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
Բոլորը

ԵԺԿ ամբիոնից Սերժ Սարգսյանի ելույթը գնահատում եմ որպես վախի ևս մեկ արտահայտում։ Կոչ եմ անում նրան հնարավորինս շատ խոսել։ Այս մասին այսօր ՀՖՖ հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Սերժ Սարգսյանն այն մարդը, այն քաղաքական գործիչը չէ, որ պետք է գնահատականներ տա, որովհետև ինքը ճիշտ վարվելու հնարավորություն է ունեցել և այդ հնարավորությունը բաց է թողել։ Բացի այդ, այնպես է վարվել, որ ժողովուրդը դուրս է եկել փողոց և իրեն մերժել է։ 10 տարի Հայաստանի քաղաքացիների բոլոր հնարավորությունները տարել է և տարել է ամենավատ ձևով, ինչի պատճառով արժանացել է նրան, որ հիմա նման ելույթներ է ունենում և փորձում իրեն պաշտպանել։ Բայց ումից է պաշտպանում, դա էլ հասկանալի չէ, որովհետև սեփական ժողովրդից չեն պաշտպանվում»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։

Անդրադառնալով երեկ՝ Միլանի Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների՝ Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը ներկա ադրբեջանցու «ելույթին», Ալեն Սիմոնյանը նշեց․ «Չեմ կարծում, որ նա բլոգեր էր։ Սա ևս մեկ անգամ խոսում է հայկական կողմի պատրաստակամության և տեսակի մասին։ Սա ևս մեկ փորձ էր՝ ինչ-որ ձևով սնուցելու Ադրբեջանի կողմից արվող ռազմատենչ հայտարարությունները։ Դատապարտում եմ և էժանագին հնարք համարում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան