«Ես երկար ժամանակով չէի եկել». Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց ՀՖՖ նախագահի պաշտոնից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.07.2026 | 16:12
Տեղեկություն է ստացվել, որ «Կարմիր Սար» կոչվող հատվածում՝ օտարերկրացի զբոսաշրջիկին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ ՆԳՆ
21.07.2026 | 16:04
ՔՊ-ից ովքեր չեն վերցնում մանդատները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.07.2026 | 16:01
Վերջին երկու շաբաթվա ընթացքում գրեթե 100 ամերիկացի զինծառայող է վիրավորվել․ Պենտագոն
21.07.2026 | 15:58
Հայ ըմբշամարտիկները Բաքու կմեկնեն՝ Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար
21.07.2026 | 15:53
Հազարավոր երկրպագուներ Արգենտինայի հավաքականին դիմավորել են Բուենոս Այրեսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 15:51
Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 15:44
Վենետիկում քննարկվել են հայ-իտալական առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները
21.07.2026 | 15:35
Դավիթ Ղազինյանի գործն արագ ուղարկել են դատարան. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.07.2026 | 15:31
Ռուս դիվանագետը Հնդկաստանի ԱԳՆ-ն է կանչվել՝ հրթիռային հարվածի հետևանքով 4 նավաստիների մահվան համար
21.07.2026 | 15:23
Դեռահասների մասնակցությամբ բռնության տեսանյութ է տարածվում․ ՆԳՆ-ից և ՔԿ-ից արձագանքել են
21.07.2026 | 15:15
Կամո Արեյանը մեղադրվում է Երևանի կանաչ տարածքների ապօրինի օտարմանը մասնակցելու համար
21.07.2026 | 15:14
ԿԸՀ նիստ՝ պատգամավորական մանդատների բաշխման օրակարգով․ ՈՒՂԻՂ
21.07.2026 | 15:10
Ծառուկյանին կրկին ՔԿ են տարել // Հունիսի երեք շաբաթում 7654 տոննա ծիրան է արտահանվել․ ԼՈՒՐԵՐ
21.07.2026 | 15:00
Դատախազությունը նախաքննական գաղտնիք է համարում Նարեկ Կարապետյանին վերագրվող արարքը, որի համար դիմել էր ԿԸՀ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով
21.07.2026 | 14:48
Գերմանիայի նախագահն Ալիևի հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացում առաջընթացը
Բոլորը

ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական եմ տվել: Այս մասին այսօր ՀՖՖ հերթական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։

«Այսօր տեղի ունեցավ Ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են գործկոմի, գրեթե, բոլոր անդամները, ունեինք մեկ բացկա։ Գործկոմի նիստը նվիրված էր հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի հարցերի քննարկմանը։ Բոլորդ գիտեք, որ մեր հավաքականն Իտալիայում աննախադեպ պարտություն կրեց, որն իրականում մեզ համար շատ մտահոգիչ էր։ Եվ պետք էր այդ հարցի լուծումները տրվեին։ Քննարկման արդյունքում ես՝ որպես ՀՖՖ նախագահ, գործկոմի անդամներին առաջարկեցի ընդունել իմ հրաժարականի դիմումը»,- ընդգծեց Վանեցյանը։

Վերջինս նկատեց, որ երբ ինքն ընտրվեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, դեռ այդ ժամանակ հայտարարեց, որ երկար ժամանակով չի եկել այս պաշտոնին։

«Ես ասացի, որ ես և գործկոմի անդամները եկել ենք այս կառույց մեկ նպատակով՝ առողջացնել կառույցը և զբաղվել ֆուտբոլի առողջացմամբ։ Եվ այս գործընթացը դրա տրամաբանական ավարտն է։ Դեկտեմբերի 23-ին մենք կունենանք նոր նիստ և կունենանք ՀՖՖ նոր նախագահ»,- ասաց նա։

Վանեցյանը վստահեցրեց, որ իր հարաբերությունները գործկոմի անդամների հետ լարված չեն և կոչ արեց չքաղաքականացնել իր հրաժարականը։

Նա ասաց, որ իր նախաձեռնությամբ է առաջարկել թողնել ՀՖՖ նախագահի պաշտոնը։