Իրավական հարթության մեջ չեմ պատկերացնում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործերի հնարավոր առանձնացումը․ Լևոն Բաղդասարյան

Լուրեր

07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Բոլորը

Այսօր իրավապաշտպանները որոշ հնչեղ գործերով, այդ թվում՝ Մանվել Գրիգորյանի գործով, իրենց հիմնական գործը թողած, պայքարում են տոտալ անարդարության դեմ, որի կրողը դատական իշխանությունն է, և որի կրողը, ինչու չէ, նաև երկրի բարձրագույն իշխանությունն է։ Ավելին՝ վերջին շրջանում փորձեք տեսնել, թե միջազգային որոշ կառույցներ ինչ են խոսում մեր դատական համակարգի մասին։ Լրագրողների հետ զրույցում իր մտահոգությունները բարձրաձայնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

«Խոսում են հետևյալը, որ վայ դատական համակարգը Հայաստանում ծաղկում է ապրում։ Հոգնել ենք արդեն բարձրաձայնելուց, որ տոտալ խոշտանգումներ են գնում։ Դուք նախորդ դատական նիստին ականատես եղաք՝ նման դաժան վերաբերմունք ՀՀ-ում՝ հիվանդ անձին անկողնուց հանել բերելը, ընդամենը 2 րոպե էլ չկարողացավ դիմանալ, բժիշկները բարձրաձայնեցին, որ ըստ էության՝ այնպիսի վատթարացում էր գնում, որ անգամ արհեստական շնչառությունը չէր բավարարում, ներարկում արեցին և նրան անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց։ Սա՞ ենք մենք ուզում ՀՀ-ում, իհարկե՝ ոչ»,- ասաց փաստաբանը։

Հարցին՝ արդյոք առանձնացվելո՞ւ են Նազմիկ Ամիրյանի և Մանվել Գրիգորյանի գործերը և քննվելու են առանձին, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց․ «Նախ՝ ես չգիտեմ իրավական հարթության մեջ դա ինչպես են պատկերացնում։ Նախորդ դատական նիստին նախագահող դատավորն ուղղակի հայտարարեց, քանի որ հիվանդություններն այնպիսին են, որ Գրիգորյանը չի կարող մասնակցել դատական նիստին, միգուցե, առանձնացնի։ Հարգելի՛ նախագահող, բա որ դու առանձնացնում ես, մինչև հիմա միջնորդություն ենք ներկայացնում, ասում ենք, որ հիվանդություններն այնպիսին են, որ չի կարող գալ դատական նիստին, նաև կալանքը խանգարում է, կալանքը փոխեք, ո՞րն է պատճառը․․․արդյոք դա՞ է արդարադատությունը՝ առանձնացնել և մեկ ժամ շուտ ցուցանիշ ապահովել ու դատական ակտ հրապարակել»։

Իսկ թե հաջորդ նիստին Մանվել Գրիգորյանը ներկա կլինի, թե՝ ոչ, փաստաբանը դժվարացավ պատասխանել։