Սերժ Սարգսյանը կեղծում է իրականությունը, նրա ելույթը պոպուլիզմի անհաջող փորձ է․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.06.2026 | 13:21
Ուշ գիշերով ԿԸՀ-ն անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը. Իվետա Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 13:15
Մանդատ չվերցնել նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանին ասել դու 5 տարի վստահ գործելու ես, քեզ թթու խոսք չեն ասելու․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 13:08
Մեքենայից հայելու ապակիներ գողացած 28-ամյա երիտասարդը կալանավորվել է
12.06.2026 | 12:58
Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ
12.06.2026 | 12:56
Ռուսաստանը հարձակվել է Սումիի, Նիկոլաևի և Կիևի մարզերի վրա. զոհ և վիրավորներ կան
12.06.2026 | 12:48
ԲՀԿ-ի բողոքի ակցիան ԿԸՀ-ի դիմաց. ՈւՂԻՂ
12.06.2026 | 12:39
Առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու հարցին ԿԸՀ-ն կանրադառնա հունիսի 14-ին
12.06.2026 | 12:32
Սամվել Կարապետյանի թիմը դիմեց ԿԸՀ` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 12:27
Հայ ձյուդոիստները մեկնել են միջազգային մրցաշարի
12.06.2026 | 12:19
Մարդատար ավտոմեքենանների համար սահմանափակումներ պետք է մտցվեն Երևանում․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 12:10
Արեգնազ Մանուկյանին ՔԿ են կանչել Թևանյանի գործի շրջանակում // Փաշինյանը մեկօրյա արձակուրդում է. ԼՈՒՐԵՐ
12.06.2026 | 12:07
ԲՀԿ ներկայացուցիչների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
12.06.2026 | 12:06
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.06.2026 | 11:51
Ֆրանսիական դատարանն Ալիևի քննադատ ադրբեջանցի բլոգերի մահափորձի գործով 9 ադրբեջանցիների է դատապարտել, գլխավոր մեղադրյալին՝ 30 տարվա ազատազրկման
12.06.2026 | 11:43
Համբարձում Մաթևոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Երեկ Սերժ Սարգսյանը ԵԺԿ համագումարում կոշտ քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Ասել է, թե Հայաստանում վտանգված է ժողովրդավարությունը, իրականացվում են քաղաքական հետապնդումներ, պարբերական են դարձել ագրեսիվ գործողությունները ակտիվիստների ու ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ, խախտված է դատական իշխանության անկախությունը, չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։

«Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել: Սակայն այսօր արդեն ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: Հեղափոխության անվան տակ իշխանության եկածները իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել»,- ասել է երրորդ նախագահը։

«Իրականում Սերժ Սարգսյանի ելույթը պոպուլիզմի անհաջող փորձ է՝ տուրք տալով ամբոխահաճությանը՝ խտացրել է գույները»,- կարծում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

Երրորդ նախագահը պարզապես փորձել է շահել Հայաստանում փոփոխություններից դժգոհողների համակրանքը։

«Հայաստանում չկա քաղաքական հետապնդում, Հայաստանում կան ձերբակալված հանցագործներ, որոնք մեղադրվում են կամ կոռուպցիոն խայտառակ մեծ հանցագործությունների մեջ, կամ մարդկանց կյանքին, գույքին սպառնալու և այլ հանցանքների մեջ։ Հայաստանում չկա ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ հետապնդում։ Եթերի մեծ մասը զբաղեցված է նախկին իշխանություններին սպասարկող հեռուստաընկերություններով։ Դատական իշխանության մի մասը շարունակում է սպասարկել նախկին իշխանություններին։ Մարդիկ, ովքեր մեղադրվել են հանցագործությունների մեջ, երբ նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, հաջողացրել են դատական իշխանության և իրավապահների կապերի միջոցով հայտնվել սահմաններից դուրս»,- ասում է քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան