«ԳԱԶԵԼ»-ում բռնկված հրդեհի պատճառով 7 մարդու մահվան պատճառ դարձած քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Լուրեր

22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
22.07.2026 | 21:48
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
22.07.2026 | 21:37
ԿԸՀ-ն պարզաբանել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդության որոշումը
22.07.2026 | 21:26
Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
22.07.2026 | 21:15
Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ  Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ավարտվել է 7 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«ԳԱԶԵԼ»-ի հրդեհի առաջացման հավանական պատճառ է հանդիսացել շարժիչի տեղամասում գազի համակարգից արտահոսած գազի բռնկումը՝ մեխանիկական կամ էլեկտրական կայծի առաջացման պարագայում:

Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում. Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում, բախվել էին «Տոյոտա Հիլուքս», «ԳԱԶԵԼ» և «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենաները. արդյունքում ՝ յոթ  մարդ մահացել էր, ևս չորս մարդու առողջությանը պատճառվել էր միջին ծանրության և ծանր մարմնական վնաս:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ավտոպատահարի մի շարք հանգամանքներ:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի՝ 1956թ. ծնված բնակիչը, վարելով «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենան, խախտել է  ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները և ճանապարհային երթևեկության կանոնները:

Այսպես՝ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ընթանալով Երևան-Մեղրի ավտոճանապարհով դեպի Երևան քաղաք, Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում իրականացնելով իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում, այն է` ավտոմեքենան դուրս բերելով հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և իրականացնելով ձախակողմյան երթևեկություն, իր վարած ավտոմեքենայով բախվել է այդ ուղեմասով դեպի Երասխ ընթացող «ԳԱԶԵԼ» մակնիշի երթուղային ավտոմեքենային՝ տեխնիկական տեսակետից ստեղծելով վթարային իրադրություն՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:

Այնուհետև, «ԳԱԶԵԼ» մակնիշի երթուղային ավտոմեքենայի հետնամասին առաջամասով բախվել է «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենան և նույն պահին «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի բախման հետևանքով «ԳԱԶԵԼ» մակնիշի երթուղային ավտոմեքենայի շարժիչի տեղամասում գազի համակարգից առաջացած գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել երթուղային ավտոմեքենայում, որը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» և «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենաներում՝ անզգուշությամբ առաջացնելով «ԳԱԶԵԼ»-ի վարորդի և 6 ուղևորների մահ, իսկ ևս 4 ուղևորների առողջությանը պատճառվել է միջին ծանրության ծանր մարմնական վնաս:

Դատաավտոտեխնիկական և դատահրդեհատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդը թույլ է տվել ՃԵԿ-ի 2-րդ կետի ու «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություն, դրանով իսկ պայմանավորել պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:

Առաջադրված պայմաններում «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, երթևեկության անվտանգությունն ապահովելու, վթարային իրադրություն չստեղծելու և տվյալ պատահարի առաջացումը բացառելու նպատակով, տեխնիկական տեսակետից պետք է իրականացներ իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքի պատշաճ և անվտանգ կառավարում` ձեռնպահ մնալով իր վարած տրանսպորտային միջոցը հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս դուրս բերելուց և ձախակողմյան երթևեկություն իրականացնելուց:

Ըստ փորձագետի եզրակացության՝ հրդեհի առաջացման հավանական պատճառ է հանդիսացել «ԳԱԶԵԼ»-ի շարժիչի տեղամասում գազի համակարգից արտահոսած գազի բռնկումը՝ մեխանիկական կամ էլեկտրական կայծի առաջացման պարագայում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: