«Օրինական կաշառք», «թիթեռ նկարել», թե՞ «ՍԴ ճգնաժամից ելք»․ իշխանության թանկ լուծումն ու ընդդիմության հաշվարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
07.09.2026 | 19:15
Նիկոլ Փաշինյանը բացեց ՌԴ-ի ռազմաբազայի հեռացման հարցը, մի՛ ճնշեք պատժամիջոցներով, վարձավճարի հարց կբարձրացնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
Բոլորը

Կառավարությունը նախորդ շաբաթ հավանություն տվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման նախագծին: Այս նախագծով, եթե մինչև 2020 թվականի հունվարի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում ասաց, թե վաղ կենսաթոշակային համակարգը ներդրվելու է կամավորության սկզբունքով: Այսինքն՝ դատավորներն իրենք պիտի որոշեն հրաժարական տալ և օգտվել վաղ կենսաթոշակային համակարգից, թե`ոչ:

«Նման փորձ Վրաստանում է գրանցվել 2005 թվականին, ԵԽ-ի կողմից շատ քննադատվել է Լեհաստանի փորձը, որտեղ կենսաթոշակի անցումը եղել է պարտադիր։ Մենք հաշվի առնելով այս ամենը ընդունել ենք վաղ կենսաթոշակային համակարգի անցնելու կամավոր սխեման»,-ասել էր նախարարը։

Նախագծին դեմ հանդես եկող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրել է հաշվարկ, թե պետությունն այս նախագծով որքան գումար պետք է վճարի աշխատանքից կամավոր հրաժարված դատավորներին։

Ըստ այդմ, եթե ՍԴ նախագահը և 6 դատավորները հրաժարական ներկայացնեն նախագծով տրված ժամկետի վերջին օրը՝ 2020 հունվարի 31-ին, ապա նրանց՝ մինչև Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման տարիքը լրանալը, վճարվելիք կենսաթոշակի չափը կկազմի տարեկան շուրջ 905,906,351 դրամ կամ շուրջ 1 միլարդ դրամ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը Factor.am-ի հետ զրույցում սա օրինականացվող կոռուպցիա որակեց։ Մինչդեռ իշխող խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կարծում է , որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակում սա ելք է։ Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը, այս հարցը չի քննարկել, միասնական դիրքորոշում չունի։ ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի համար, սակայն, անհասկանալի է հարցի հետ կապված հապճեպությունը։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կողմ է, որ բյուջեից ՍԴ դատավորների և նախագահի համար 905 միլիոն դրամ գումար հատկացվի, բայց մեկ պայմանով:

«Ես գտնում եմ, որ այս գումարը պետք է ծախսել ՔԿՀ-ներում նրանց պահելու համար, հակառակ պարագայում ես համաձայն չեմ, որ իմ վճարած հարկերից այդ անձանց անհասկանալի գումարներ վճարվեն»,- նշեց նա։

Իսկ արդյոք այս նախագծով իշխանությանը կհաջողվի լուծել, իրենց ձևակերպմամբ, Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը։ Այս հարցում իրավապաշտպանը լավատես չէ:

«Առանձին պաշտոնյաներ՝ ամենաբարձր մակարդակով վարչապետի, փոխվարչապետի շատ խիստ գնահատականներ են տալիս, բայց որպես լուծում առաջարկում են թիթեռ նկարելով խնդիրներ լուծել»,- ասաց Կարապետյանցը։

Նշենք, որ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը խորհրդարանում է։ Արդյոք ԱԺ-ն հավանության կարժանացնի՞ այն, թե՝ ոչ, պարզ կդառնա առաջիկայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան