Լոռու մարզի դատախազությունը նախաձեռնություն է հանդես բերել Վանաձորի «Արցախ» պուրակը համայնքին վերադարձնելու և համայնքի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ

Լուրեր

07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, Տեր Արամը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործերից մեկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեռևս 2007թ. փետրվարի 23-ին Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ մի ՍՊԸ-ի է հանձնվել մասնավորեցման ոչ ենթակա, Լոռու մարզի պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված «Արցախ» պուրակի տարածքը:

«ՀՀ կառավարության 13.04.2006թ. որոշմամբ պուրակի տարածքն անհատույց, սեփականության իրավունքով փոխանցվել էր Վանաձոր համայնքին՝ որպես հասարակական կառուցապատման հողամաս։ Քննված քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հողամասի օտարման գործընթացում համայնքի ղեկավարը հիմք է ընդունել կառավարության այդ որոշումը:

Ելնելով դրանից՝ նախաքննական մարմինը եկել է եզրահանգման, որ հողամասի օտարման գործընթացում Վանաձորի համայքնապետարանի պաշտոնատար անձանց արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմը և այդ հիմքով հրաժարվել է վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։

Սակայն մարզի դատախազությունում դրա վերաբերյալ քննիչի կայացրած որոշման օրինականությունն ստուգելիս և քրեական գործի նյութերին ծանոթանալիս ակնհայտ է դարձել, որ պուրակի տարածքը ՍՊԸ-ին հանձնելու վերաբերյալ վարչական ակտը համայնքի ղեկավարի կողմից ընդունվել է ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ, 87-րդ հոդվածների պահանջների խախտմամբ, ինչը կարող է հիմք հանդիսանալ հիշատակված վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու համար։

Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև այն, որ օրենքի խախտմամբ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու արդյունքում խախտվել են համայնքի իրավունքները և այդ հետևանքները շարունակել են մնալ չվերացված՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել Վանաձոր համայնքի ղեկավարին՝ քննարկելու օրենքի խախտմամբ ընդունված ոչ իրավաչափ վարչական այդ ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու հարցը և միջոցներ ձեռնարկելու նմանատիպ երևույթները բացառելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: