Սիսակ Գաբրիելյանն էլ երաշխավորել է Արսեն Բաբայանին. պատգամավորը՝ Սասուն Միքայելյանի կողմից Նորատուսցի Ալիկին երաշխավորելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ոչ վաղ անցյալում մեր գործընկեր Սիսակ Գաբրիելյանը հանդես է եկել Արսեն Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորությամբ, սակայն դա չի նշանակում, որ պարոն Գաբրիելյանը դրական է վերաբերվում պարոն Բաբայանի կողմից կատարված կամ ենթադրաբար կատարած արարքին: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե՝ եթե պայքարում ենք քրեական ենթամշակույթ կրողների դեմ, ապա ինչպե՞ս կմեկանաբանի այն, որ հեղափոխությունից հետո Սասուն Միքայելյանը հանդես էր եկել Ալիկ Բանդուրյանի՝ Նորատուսցի Ալիկի խափանման միջոցը փոխելու երաշխավորությամբ:

Սուրեն Գրիգորյանն ասաց, որ թացը չորից պետք է տարբերել: «Երևույթը հեևյալն է. ես չեմ ասում, որ պարոն Բաբայանը քրեական հեղինակություն է կամ էդ առումով չեմ համեմատում, խոսքն այլ բանի մասին է: Ցանկացած անձ, եթե քրեական հեղինակություն է կամ կատարել է հանցագործություն, թե չի կատարել, քաղաքացի է, ում ազատությունը պետք է սահմանափակվի բացառապես օրենքով սահմանված դեպքերում: Հիմա, եթե պարոն Միքայելյանը գտել է, որ անգամ քրեական հեղինակություն լինող անձի ազատազրկման հիմքեր չկան և քննության նպատակներից չի բխում, որ էդ անձը գտնվի անազատության մեջ և երաշխավորագիր է ներկայացրել, ապա պետք չի երբեք դիտարկել, որ ինքը խրախուսում է հանցագործությունը»,- նկատեց նա:

Սուրեն Գրիգորյանը հորդորեց հարցն ուղղել Սասուն Միքայելյանին:

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ու ԱԺ «Ծառուկյան» դաշինքի 9 պատգամավոր քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել դատարան, սակայն դատարանը մերժել էր: Պատգամավորներն էին՝ Արարատ Զուրաբյանը, Արթուր Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահան Հայրապետյանը, Դավիթ Մանուկյանը, Հրանտ Մադաթյանը, Մերուժան Սիմոնյանը, Տիգրան Ստեփանյանը, Արայիկ Աղաբաբյանը: Նրանք, ինչպես նաև Սասուն Միքայելյանը, Բանդուրյանի վերաբերյալ երաշխավորագրում նշել էին, որ սույն գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանն ազատ արձակվելու դեպքում չի խոչընդոտի գործի քննությանը, վարույթն իրականացնող մարմնից չի թաքնվի, ինչպես նաև չի դրսևորի ոչ պատշաճ վարքագիծ: Նիկոլ Փաշինյանը Սասուն Միաայելյանի քայլը քննադատել էր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան