Այդ ինստիտուտը պետք է կիրառվի. պատգամավորը՝ ՍԴ անդամներին չաշխատելու համար 905 մլն վճարելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի վերաբերյալ նախագիծը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի դիտարկմամբ՝ գործարք չէ իշխանությունների միջև։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ի պատասխան լրագրողի հարցին, ասաց պատգամավորը։

«Իրավիճակը ոչ ստանդարտ է, որը ստեղծված է մեր երկրում Սահմանադրական դատարանի շուրջ, և դրանից բխող վտանգներով՝ լուծումները ստանդարտ լինել չեն կարող, երբ որ իրավիճակը ոչ ստանդարտ է։ Դա որպես կոռուպցիա գնահատել անհիմն է, եթե նման բան լիներ, դժվար թե միջազգային կառույցները արձագանքած չլինեին, ավելին՝ դրական է արձագանքել Վենետիկի հանձնաժողովը»,- ընդգծեց Սուրեն Գրիգորյանը։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Լրագրողի հարցին, թե ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանից և մյուսներից ազատվելու համար արժե՞ պետական բյուջեից այդքան գումար տրամադրելը, այն պարագայում, երբ նրանք չեն աշխատելու, պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նախ հստակեցրեց՝ որևէ անձից ազատվելու խնդիր չկա, ապա հավելեց, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու նպատակով այդ ինստիտուտը պետք է կիրառվի անգամ պետական բյուջեից այդ հատկացումների հաշվին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան