Ազատ ստեղծագործողը Հայաստանում տեղ չունի․ դահլիճների գները բարձրացել են, համերգ կազմակերպող արվեստագետներն աշխատում են վնասով

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Արվեստագետներն ահազանգում են, որ պետական մշակութային կառույցների դահլիճների վարձակալության գինը վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ բարձրացել է: Օրինակ` մեկ օրով Երևանի պետական տիկնիկային թատրոնի մեծ դահլիճի վարձակալությունը նախկինում արժեր 120 հազար դրամ, այժմ` 250 հազար դրամ, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճինը՝ նախկինում՝ 106 հազար դրամ, այժմ՝ 250 հազար դրամ։

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը Factor.am-ի հետ զրույցում չհերքեց` պետական դահլիճների վարձակալության գներն իսկապես բարձրացել են: Նրա խոսքով` գները վերանայվել են նախարար Արմեն Ամիրյանի հրամանով։ Այդպիսով կանոնակարգում են համերգասրահի տնօրեն-նախարարություն-շահառու հարաբերությունները:

Պարզվում է՝ եթե միջոցառումը Մշակույթի նախարարության հովանավորությամբ է կազմակերպվում, վարձակալության գինը զեղչվում է, օրինակ` Օպերային թատրոնի դահլիճի վարձակալության գինն այդ դեպքում 1,5 միլիոնից իջնում է 1 միլիոն 200 հազար դրամի, Երևանի պետական տիկնիկային թատրոնի մեծ դահլիճինը`250 հազար դրամից իջնում է 100 հազար դրամի:

Երգիչ, երգահան Վահան Արծրունին այստեղ տեսնում է դաշտը յուրայինների և ոչ յուրայինների բաժանելու վտանգ։ Արթուր Պողոսյանը տեղեկացնում է, որ տնօրեններին դահլիճների վարձակալության սակագնի սահմանման հարցում տրված է կոմերցիոն ազատություն՝ վարձակալի համար ֆիքսված գնից ցածր գին նրանք սահմանել չեն կարող, բայց ահա բարձր՝ կարող են։ Վահան Արծրունին չի հասկանում՝ ինչով է պայմանավորված այդ ազատությունը։ Երգահանը շեշտում է, որ մեր երկրում գոյություն չունի օրենք, որը կկարգավորեր պետության հետ ազատ ստեղծագործողի հարաբերությունները։ Սա, նրա համոզմամբ, բավական մեծ բացթողում է։

Այս պայմաններում հարց է ծագում՝ ինչպե՞ս պետք է դրսևորվի ազատ արվեստագետը, ի՞նչ միջոցներով պետք է նա իրականացնի իր համերգը, և ամենակարևորը՝ ինչ մղումներով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան