Կան նախարարներ, որոնց աշխատանքից, մեղմ ասած, գոհ չենք. պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
20.11.2019 | 11:48Իհարկե, բյուջեն ունի բազմաթիվ լավ կողմեր, մեծ առաջխաղացումներ, բայց կա նաև քննադատության տեղ: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
Անդրադառնալով լավ և վատ աշխատող նախարարներին՝ պատգամավորը շեշտեց, որ թեև անուններ չեն հնչեցնում, սակայն կան գործադիրի անդամներ, որոնցից իրենց խմբակցությունը և հանրությունը, մեղմ ասած, գոհ չեն։
«Հարցապնդումներով մոտ ժամանակներս կդիմենք կառավարությանը։ Այս հարցին մեր խմբակցությունը դեռ կանդրադառնա», – խոստացավ Արկադի Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան