Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի դեմ սպանության փորձի առնչությամբ դատարան է ուղարկվել դեպքի վայրից ավտոմեքենան հեռացնելու փաստի առթիվ հարուցված քրգործը

Լուրեր

07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ  գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ավարտվել է 2019 թ. օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղում հանցագործության դեպքի վայրից հանցագործության հետքեր կրող ավտոմեքենան ապօրինաբար, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելով հեռացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2019 թ. օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղու 15 կմ հատվածում պայթուցիչի միջոցով կատարված գործարար Մելիք Մանուկյանի սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, դեպքի վայրհանդիսացող, ժապավեններով սահմանազատված տարածքից հանցագործության հետքեր կրող՝ Մելիք Մանուկյանին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանըխոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ, առանց դեպքի վայրի զննություննիրականացնող քննիչի և դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ՀՀոստիկանության ծառայողների թույլտվության, նշված տարածք երկու այլ անձանց հետ մուտք է գործել գործարար Մելիք Մանուկյանի եղբայր Ռ. Մ.-ն:

Հանցագործության հետքեր կրող նշված ավտոմեքենան դեպքի վայրի տարածքից տեղափոխելու հարցի վերաբերյալ Ռ. Մ.-ն վիճաբանության մեջ է մտել քննիչի ևդեպքի վայրի տարածքի պահպանությունն իրականացնող ոստիկանությանաշխատակիցների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ եղբոր հիշյալավտոմեքենան պետք է տեղափոխի իր նախընտրած տարածք: Ոստիկանները, ինչպես նաև քննիչը հորդորել են դադարեցնել նման վարքագիծը, նրան դուրս հրավիրելպահպանվող տարածքից: Ռ. Մ.-ն, սակայն չի ենթարկվել նրանց հորդորներին, հակառակ դրան՝ դեպքի վայրի զննության մասնակից ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության հրաձիգ, Մելիք Մանուկյանի անվտանգության աշխատակից Մ. Մ.-ին կարգադրել է ավտոմեքենան դուրս բերել այդ տարածքից:

Վերջինս, Ռ. Մ.-ի դրդմամբ, գիտակցելով, որ դեպքի վայրում գտնվող ավտոմեքենան իր վրա կրում է հանցագործության հետքեր և տեղյակ լինելով, որ իրավապահ մարմինների կողմից արգելվել է առանց թույլտվության հիշյալ ավտոմեքենան տեղափոխելը, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ միջամտել է քննիչի գործողություններին: Մասնավորապես, նա նստել է վերոհիշյալ ավտոմեքենան և, չենթարկվելով դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ոստիկանության
աշխատակիցների օրինական պահանջներին, գործի է դրել այն, կտրուկ տեղից շարժել և ոստիկանության ծառայողի ուղղությամբ վարելու ձևով վերջինիս կյանքիկամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության սպառնալիքի գործադրմամբ հատել դեպքի վայրի սահմանազատման համար ամրացված ժապավենը և ավտոմեքենան հեռացրել այնտեղից:

Նկարագրված հանցավոր արարքը կատարելու համար 2019 թ. նոյեմբերի 8-ին Ռ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանաման միջոց է ընտրվել կալանավորումը: Նույն օրը Մ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման
միջոց է ընտրվել կալանավորման այլընտրանքային միջոց գրավը:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը և ըստ էության քննություն կատարելու համար քրեական գործն ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան»,- ասված է հաղորդագրությունում: