Ինչո՞ւ մասնավոր անձը չի իրազեկվում, որ իր ֆինանսական հոսքերը վերահսկողության տակ են․ Արկադի Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.05.2026 | 19:22
Factor TV-ի հրապարակումից հետո «Ականատես» դիտորդական առաքելությունը դիմելու է դատարան ՔՊ-ի քարոզարշավին մշակույթի տան անձնակազմի և սաների ներգրավման փաստով
21.05.2026 | 19:13
Նաիր Թիկնիզյանն արձագանքել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան ճանաչվելուն
21.05.2026 | 18:57
Իշխանությո՞ւնն է բեմադրել զինված անձանց տեսանյութը․ Լուսինե Բադալյանը բացառում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:45
ՄՈԳՈ-ն զարգանում է մարզերում․ Վանաձորի մասնաճյուղը՝ նոր տեսքով ու հնարավորություններով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:28
Մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը
21.05.2026 | 18:28
ԲՀԿ-ի քարոզարշավը Գյումրիում. ՈւՂԻՂ
21.05.2026 | 18:19
Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը
21.05.2026 | 18:10
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել // Վերին Արտաշատում Փաշինյանին հատուկ են դիմավորել․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
21.05.2026 | 17:16
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 17:05
Ձերբակալվել է շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդը
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հիշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հիմնավորումը, թե ինչու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարվում։ Նա նկատեց, որ նախարարն օրենքների փոփոխության անհրաժեշտություն է տեսել հատկապես առանձին հանցագործությունների գծով ամբողջական քննություն անելու համար, այսինքն՝ բանկային գաղտնիքի հասանելիություն լինի ոչ միայն մեղադրյալի կամ կասկածյալի, այլև երրորդ անձի վերաբերյալ։

«Ինչո՞ւ միանգամից ֆինանսական կազմակերպություններից չեք հայցում բանկային գաղտնիքը, այլ թույլտվութուն եք խնդրում խուզարկության ու առգրավում անելու համար, ինչի արդյունքում այլ գաղտնիք է էլ բացահյատվում»,- դիմելով նախարարին՝ հարցրեց Խաչատրյանը։

Պատգամավորը նաև հետաքրքրվեց՝ արդյո՞ք մասնավոր անձի իրավունքների ապահովումը պատշաճ ապահոված է։

«Մասնավոր անձը դատարանի որոշման մասին իմանում է միայն նախաքննության ավարտի մասին, չի ունենում ընթացքում կամ անմիջապես բողոքարկելու իրավունք։ Ինչո՞ւ մասնավոր անձը չի իրազեկվում, որ իր ֆինանսական հոսքերը վերահսկողության տակ են»,- հետաքրքրվեց Խաչատրյանը։

Ի պատասխան պատգամավորի՝ նախարարը նշեց, որ խուզարկության ու առգրավման ինստիտուտի ներդրումը պայմանավորված է նրանով, որ քրեական դատավարությունն ունի իր պայմանները։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին և Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթեն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։